«ՉՈՒՆԵԻՆՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՒՆԵՑԱՆՔ ՀԱՋՈՂՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ». ԼԻԼԻԹ ՄԱԿԱՐՅԱՆ

«ՉՈՒՆԵԻՆՔ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՒՆԵՑԱՆՔ ՀԱՋՈՂՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ». ԼԻԼԻԹ ՄԱԿԱՐՅԱՆ

2103

Հոկտեմբերի 6-ին Գյումրու նորաբաց «Սիրեմ գը» այգում բեմադրվեց «Siroon հեքիաթ» բարեգործական տիկնիկային ներկայացումը, որը առանձնանում էր նրանով, որ պրոֆեսիոնալ դերասանների փոխարեն` բեմում Գյումրու երիտասարդական պալատի կամավորներն էին։ Դեկորացիաները և տիկնիկները կամավորները պատրաստել էին իրենց ձեռքերով։ Ներկայացման ռեժիսորն էր Գյումրու տիկնիկային թատրոնի դերասան Արթուր Օթարյանը. «Ե՛վ դժվար է, և՛ հետաքրքիր ու հաճելի  անփորձ դերասանների հետ աշխատանքը․ իրենցից էլ եմ նոր բաներ սովորում»։ «Siroon հեքիաթ»-ը փոքրիկներին սովորեցրեց լինել համերաշխ, ըներասեր, համախմբվել և պայքարել չարի դեմ։ Ներկայացումը «Siroon» բարեգործական ծրագրի մի մասն է․ այն հուշանվերների արտադրություն է, և երիտասարդների պատրաստած հուշանվերների վաճառքից ստացված հասույթը ներդրվում է բարեգործական տարբեր ծրագրերի մեջ։ «Մենք մեծ ցանկություն ունեինք բարեգործական ներկայացում բեմադրելու երեխաների համար, բայց այս դեպքում, մենք ոչ թե ընտրել ենք սոցիալական խումբ, այլ՝ տարիքային, քանի որ խոցելի խմբերին ընտրելով՝ մենք ուզած, թե չուզած նրանց առանձնացնում ենք հասարակությունից, ինչը ճիշտ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու երիտասարդական պալատի տնօրեն Լիլիթ Մակարյանը։ Հիշեցնենք, որ ներկայացման առաջնախաղը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին Գյումրու Երիտասարդական պալատում, և ըստ տնօրենի՝ նախատեսել էին մոտ 80 հանդիսատես, բայց այնքան շատ են եղել, որ 200 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճը ամբողջովին զբաղեցվել է։ Իսկ արձագանքները այնքան բուռն են եղել, որ որոշել են կրկնել ներկայացումը։

Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել