Ալեք Մանուկյան 5 հասցեում գտնվող Հանրային ռադիոյի աստղային ճեմուղու՝ հոկտեմբերի 9-ին բազմամարդ լինելը կապված էր նոր աստղերի բացումով։ Հայտնի ռեժիսոր Վիլեն Զաքարյանի և Հանրային ռադիոյի հաղորդավար Քարիմ Չոլոյանի աստղերը տեղ գտան Հանրային ռադիոյի աստղային ճեմուղում։


«Այս քարերը վկայում են նրա մասին, որ հայկական հեռուստատեսությունն ու ռադիոն ունեցել են փառավոր անցյալ, այդ անցյալը կերտել են ստեղծագործող մարդիկ, հմուտ ղեկավարներ, տաղանդավոր արվեստագետներ, վառ անհատականություններ և այսօր նրանցից երկուսի անունը ևս կավելանա նվիրյալ աստղաբույլին»,- իր ելույթում ասաց Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը
Իսկ Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը նշեց, որ Քարիմ Չոլոյանը իր քուրդ հայրենակիցների ձայնն էր դարձել, և դա ասում էին հենց նրա հայրենակիցները: Երևան գալու ժամանակ, անպայման այցելում են Հանրային ռադիո և խնդրում ցույց տալ, այն տաղավարը, որտեղից Քարիմ Չոլոյանը խոսում էր:
Ավելացնենք նաև, որ Չոլոյանը արժանացել է Հայաստանի վաստակավոր լրագրողի կոչմանը։
Հանրային ռադիոյից ասացին, որ այս նախաձեռնությունը դեռ շարունակվելու է և աստղային ճեմուղում տեղ կգտնեն լավագույն լրագրողների ու ոլորտում իրենց վաստակն ունեցողների անունները:
Մուշեղ Կուրեխյան
2-րդ կուրս