ԱՇՆԱՆԱՅԻՆ ՁԱՅՆԵՐ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՁԱՅՆԵՐ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1386

Հոկտեմբերի 11-ին Երևանի Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցավ  «Աշնանային ձայներ» երգչախմբի համերգային երեկոն: Այն նվիրված էր Ուսուցչի օրվան: Երգչախմբի անդամներից շատերը մանկավարժներ են, այդ պատճառով էլ իրենց համար Ուսուցչի օրն է´լ ավելի է կարևորվում։

Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր ինչպես երիտասարդ երգահանների, այնպես էլ Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի գործերից: Երգերից հանդիսատեսի կողմից մեծ հավանության արժանացան «Սոնա Յար»-ը, «Այստեղ եմ ծնվել»-ը և «Էրեբունի Երևան»-ը: Երգչախմբի կատարողներից Սվետլանան մեզ հետ զրույցում նշեց, որ իզուր չէ, որ երգչախմբի անվանումը «Աշնանային ձայներ» է, քանի որ երգչախմբի անդամները կյանքի աշնանային  ջինջ տարիքային փուլում են գտնվում։

Երգչախմբի անդամներից Սրբուհին, ով նախկին ուսուցչուհի է, բանաստեղծական տողեր արտասանեց ներկա գտնվող ուսուցիչ-ուսուցչուհիների համար:

Հանդիսատեսներից Արմինեն, ով Սիրիայում 25 տարի աշխատել է ուսուցչուհի, այնքան հավանեց կատարումները, որ ցանկացավ հանդես գալ  այդ երգչախմբում:

Նշենք, որ «Աշնանային ձայներ» երգչախմբում հիմնականում հանդես են գալիս 40-ն անց կանայք և տղամարդիկ:

Դավիթ Լևոնյան

2-րդ կուրս

Կիսվել