ԿՈՄԻՏԱՍԻ ՆՈՐ ԳՈՀԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԲԵՄՈՒՄ

ԿՈՄԻՏԱՍԻ ՆՈՐ ԳՈՀԱՐՆԵՐՆ ՈՒ ՆՈՐ ԵՐԳՉՈՒՀԻՆ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԲԵՄՈՒՄ

1281

Հոկտեմբերի 8-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Թումանյանի և Կոմիտասի 150 ամյակին նվիրված միջոցառում էր: Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Թումանյանի «Անուշ» պոեմի վերջին հատվածի պրեմիերան կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի նորակերտմամբ: Կոմպոզիտորը նշեց, որ պոեմը վերջնական տեսքի է բերել Կոմիտասի անհայտ կորած գործերով՝ հայտաբերված կոմիտասագետ, երաժշտագետ Ռոբերտ Աթայանի կողմից: Արզաս Ոսկանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Կոմիտասի 150 ամյակը զուտ առիթ է, իսկ համերգի հիմքում ընկած է սերը:

Միջոցառման ժամանակ «կրկնակի պատասխանատվությամբ» ելույթ ունեցավ կոնսերվատորիայի ասպիրանտ Հռիփսիմե Աղաբաբյանը. այս համերգով նա ավարտեց ԵՊԿ-ն: Ոսկանյանի որոշմամբ՝ համերգի ընթացքում մենակատար Հռիփսիմեի երգացանկից հեռացվեց մի երգ: Արզաս Ոսկանյանն իր քայլն այսպես բացատրեց. «Եթե մի քիչ էլ լսեինք Հռիփսիմեին, կքանդվեինք»:

Թեև երգացանկը կրճատվեց, այնուամենայնիվ Հռիփսիմեն պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի քանոնահարների նվագակցությամբ անակնկալ մատուցեց հանդիսատեսին «Ուռի» կատարմամբ, որը սցենարում ներառված չէր: Մեզ հետ զրույցում երգչուհին ասաց, որ իրեն մեծ բեմում դեռ չի պատկերացնում, քանի որ դեռ չի հաղթահարել իր գերզգացմունքայնությունը: Հռիփսիմեի՝ երգչուհու կարիերայի մասին խոսեցի  նաև Արզաս Ոսկանյանի հետ, ով հավատում էր իր ուսանողուհու հաջողությանը՝ վստահեցնելով, որ դեռ շատ կլսենք նրա երգեցիկ ձայնը:

Միջոցառման ավարտին բեմը լցված էր ծաղիկներով, իսկ դահլիճը՝ Կոմիտասյան հնչյուններով: Արզաս Ոսկանյանը հավատացրեց՝ Կոմիտասին նվիրված միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում:


Հասմիկ Չոբանյան
2-րդ կուրս

Կիսվել