ԻՆՉՊԵՍ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ԻՆՉՊԵՍ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԱՌԱՋԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

1372

ԵՊՀ Գիտական խորհրդի դահլիճում ՈՒԽ Մարտական ակումբականները  կազմակերպել էին հանդիպում կապիտան Պավել Ճաղարյանի հետ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմահայրենասիրական համալսարանի բարոյահոգեբանական ապահովման բաժանմունքի հոգեբանն ուսանողներին ներկայացրեց՝  ինչ է առաջին հոգեբանական օգնությունը, ում է այն անհրաժեշտ և նման դեպքում ինչպիսի միջոցառումներ են իրականացվում։

«Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու, օգնություն ցուցաբերելու համար մշակված միջոցառումների համակարգ  է: Անպայման չէ լինել մասնագետ հոգեբան, որպեսզի կարողանանք առաջին հոգեբանական օգնություն ցույց տալ։ Այն կարող է կիրառվել, երբ նեղ մասնագիտական օգնություն չենք կարող կիրառել, այսինքն՝ պատերազմի դաշտում, արտակարգ աղետի ժամանակ»։

Կարևոր է՝  ով է ցուցաբերում առաջին հոգեբանական օգնությունը։ Ամենակարևոր պայմանն այն է, որ տվյալ անձը չունենա հոգեբանական օգնության կարիք։ Նա պետք է լինի կատարելապես  հոգեկան հավասարակշիռ  պայմաններում,  որպեսզի  իր օգնությունը արդյունավետ լինի։

«Զրուցելու ժամանակ երկուսի զգացմունքները հավասարակշռվում են և մեկը մյուսի վարքը կրկնօրինակում է։ Այն անձի վարքը, որն ավելի արտահայտիչ է, ավելի հանգիստ, մյուս անձն, ինքնաբերաբար, դրսևորում է նույն վարքը: Առաջին հերթին այս օգնությունը սովորեցնում են փրկարարներին, Կարմիր խաչի կամավորներին և զինվորականներին։ Մեր զինծառայողները չունեն հոգեբանական պատրաստվածություն, որը շատ լուրջ հարց է »։

Ըստ փորձագետի, Հայաստանում փորձում են ներդնել առաջին հոգեբանական օգնության համակարգը․ միակ խնդիրն արհեստավարժ մասնագետներ գտնելն է:

Անժելիկա Ոսկանյան

3-րդ կուրս

Կիսվել