ՀԵԹԱՆՈՍ ԱՍՏՎԱԾՆԵՐՆ ՈՒ ԱՍՈՐԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ ՀԱՅՈՒՀՈՒ ԿՈՄԻՔՍՈՒՄ

ՀԵԹԱՆՈՍ ԱՍՏՎԱԾՆԵՐՆ ՈՒ ԱՍՈՐԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԸ ՀԱՅՈՒՀՈՒ ԿՈՄԻՔՍՈՒՄ

1722

Ելենա Ներսեսյանը պատրաստվում է տպագրել կոմիքսների իր առաջին ամբողջական գիրքը` «Կամարներ»-ը՝ ( The arctraveler):

«Կոմիքսը հոբբի է, որ ինձանից օրական տանում է 13 ժամ»,-պատմում է նկարչուհին:

Գրքի թեմաները հայկական դիցաբանությունից են.

«Այն ճանապարհորդություն է դեպի հայկական լեռնաշխարհ և հարևան երկրներ, ընթերցողին սպասում են տասնյակ հերոսներ` իրենց տարատեսակ արկածներով»:

Կոմիքսի գլխավոր հերոսուհին ասորական արքայադուստրն է, ում անիծել է  Նեմրութի Աստվածը։ Կերպարները հեթանոսական աստվածներն են, ովքեր, չնայած իրենց գերբնական հատկությունների, ապրում են սովորական մարդկանց պես, չունեն ծիսակատարություններ եւ նրանց գրավում է աշխարհիկ կյանքը:

«Ստեղծագործելու ամբողջ ընթացքում ուսումնասիրում եմ   մեր  նախնիների  մտածողությունը, աշխարհընկալումը, առօրյա կյանքը»,-ասում է Ելենան ու ավելացնում, որ այս թեմայով սկզբում կարճ պատմվածքներ է գրել, իսկ սցենարը չորս տարվա ընթացքում փոփոխել է երեք անգամ:

Կոմիքսներ նկարելը  Ելենայի համար դարձել է մասնագիտություն նախորդ տարվանից` մինչ այդ զբաղվում էր անիմացիայով և իլյուստրացիայով: Նկարում է վաղ հասակից, անիմացիա սովորել է Ֆրանսիայում:

??????????

Հայաստանում քչերն են տեղյակ կոմիքսների, դրանց տեսակների մասին: Կոմիքսի հեղինակն էլ հույս ունի այս կերպ լրացնել հայկական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը: «Ընդհանուր առմամբ, սա փորձ է լինելու ընթերցողների մեջ հետաքրքրություն մտցնել հայ մշակույթի զանազան ոլորտների հանդեպ։ «The arctraveler»-ը և դրան հաջորդող գրքերը շատ խիտ ու բազմաշերտ են լինելու։ Կարծում եմ՝ ամեն ընթերցող իրեն գրավող ինչոր միտք կքաղի»:

Ոգևորող արձագանքներ ստացել է նաև սփյուռքից:

Բացի «The arctraveler»-ից, Ելենան այլ կոմիքսներ էլ է նկարում ու նաև ստանում է պատվերներ: «The arctraveler»-ը պատրաստ կլինի հաջորդ տարի, գրքի տպագրության համար անհրաժեշտ գումարի մի մասը հավաքել է:

Արփի Շահինյան

3-րդ կուրս

Կիսվել