ԵՐԲ ՍԵՐԸ ԾՆՎՈՒՄ Է ՄԵԿ ДРУЖИТЬ – ԻՑ

ԵՐԲ ՍԵՐԸ ԾՆՎՈՒՄ Է ՄԵԿ ДРУЖИТЬ – ԻՑ

2301

Այսօր համացանցով ծանոթությունները արդեն սովորական են դարձել: Այդ ծանոթությունների շնորհիվ էլ ոմանք գտնում են իրենց կյանքի երկրորդ կեսին:
Ռոման ու Անին ծանոթացել են վեց  տարի առաջ սոցիալական կյաքերից մեկում և  մեկ տարի  է ինչ ամուսնացել են:

– Նոր տարուց մի քանի օր առաջ  խմբերից մեկում քննարկում էր ընթանում, ես էլ որոշեցի մեկնաբանություն թողնել: Դրանից հետո ամուսինս, իսկ այն ժամանակ ուղղակի սոց կայքի օգտատեր, հակադարձեց գրածիս: Ես իմ ասածը սկսեցի առաջ տանել, ինքը` իրանը, հետևաբար` առաջին տպավորությունս այդքանել  դրական չէր: Հետո friend request ստացա իրանից, սկսեցինք գրվել  ու կես տարի հետո նոր  հանդիպել ենք, – պատմում է Անին:

Երբեք չէր մտածի, որ սովորական այդ ծանոթությունը կարող է այդքան լուրջ լինել, ու եթե չլիներ մի այդ մեկնաբանությունը չէր էլ ճանաչի Ռոմանին.
– Չեմ կարող ասել, որ լուրջ եմ վերաբերվում սոց կայքերով ծանոթություններին, բայց այնպես չէ, որ լրիվ բացասական. նայած մարդու տեսակ: Ընդհանուր առմամբ 21- րդ դարում պիտանի բան է, շատ օգտակար ծանոթություններ կարելի է ձեռք բերել ադեկվատ մարդկանց հետ. իհարկե խոսքս սիրային ծանոթությունների մասին չէ:

Ռոմանը երբեք լուրջ չի շփվել սոց կայքերում.
– Չեմ կարող թաքցնել, որ շփվել եմ սոց կայքերում աղջիկների հետ, սակայն ոչ մի  լուրջ միտք չեմ ունեցել: Իսկ Անիի դեպքը լրիվ այլ էր. մեկնաբանություններում   հետաքրքիր և խելացի աղջկա տպավորություն թողեց, այդ պատճառով որոշեցի շարունակել շփումը: Հետո նկարնեը տեսա և հասկացա, որ նա այն եզակին է ում փնտրել եմ:
Իսկ այն հարցին, թե ինչպես հասկացավ` ժպտաց.
-Դե չգիտեմ, հիմա մի քիչ բարդ է բացատրելը:

Նարեկն ու Վիոլետան  նույնպես համացանցով են ծանոթացել:
-Եթե ինձ ուրիշ մեկն ասեր, որ հնարավոր է համացանցով սիրահարվել, հետո էլ
ամուսնանալ, լուրջ չէի վերաբերվի, բայց իմ սեփական փորձից հակառակն եմ ասում: Պատահաբար տեսա ընկերնիցս մեկի ընկերների ցուցակում ու ես էլ չհասկացա ինչպես միանգամից ընկերության առաջարկ ուղարկեցի: Ինձ ամենից շատ ժպիտը գրավեց: Կարելի է ասել` սեր առաջին дружить-ից,- կատակում է Նարեկը:

Սակայն միշտ չէ, որ համացանցով ծանոթությունները բարի ու երջանիկ ավարտ են ունենում, իսկ երկնքից ոչ թե երեք խնձոր իջնում են, այլ ափսոսանքի խոսքեր են բարձրանում: Հաճախ գերագանհատում ես այն մարդուն, ով էկրանից այն կողմ է ու ջանում է միանգամայն այլ տպավորություն թողնել: Սա էլ մյուս հերոսի` Մաքսիմի խոսքերն են: Նա էլ է ծանոթացել իր նախկին ընտրյալի հետ համացանցով, բայց, ինչպես ինքն է ասում, բարեբախտաբար հարցն ամուսնության չի հասել: Մաքսիմը Մոսկվայից եկավ Երևան ընտրյալին տեսնելու համար.

– Որոշեցի նոր ծանոթություն հաստատել Երևանում ու գրեցի նրան: Սկզբում համառորեն չէր պատասխանում, հետո գրեց սկսեցինք խոսել: Շատ լավ ճանաչեցինք միմյանց, կամ ինձ գոնե այդպես էր թվում: Հետո առանց ասելու եկա, որ տենսեմ նրան՝ ամուսնանալու նպատակով: Գալով պարզեցի որ նա արդեն նշանված է: Երջանիկ ավարտով կամ ոչ այնքան. նման դեպքերը շատ են ու նոր տեխնոլոգիական դարում ավելի են զարգանում:

Հոգեբան Մարիաննա Քարտաշյանի կարծիքով` սոց կայքերում տեղ գտած ինֆորմացիոն հատվածը բավականին օգնում է ընտրություն կատարելու հարցում.
-Պրոֆիլներում տեղ գտած նախասիրությունները, հոբիները և այլ տեղեկություններ խթանում են, որ նույն նախասիրություններ ունեցող մարդիկ սկսեն շփվել ու գուցե այդ շփումից սեր գտնեն: Սակայն երբեմն սեր գտնելու վիրտուալ տարածքում հանդիպում ես ոչ այդքան ճիշտ զրուցակցի:

Ծանոթությունների համար կան նաև հատուկ կայքեր: Հայաստանում առավել տարածված է MyArmenianLove.com կայքը: Այստեղ խնդիրը մի փոքր բարդ է, քանի որ այդ կայքերում զրուցակցիդ ինքնությունն ավելի բարդ է իմանալ: Կայքի օգտատերերից և ոչ մեկը չցանկացավ խոսել:
Կիբեռտարածքում սկսված հարաբերությունները 25 %- ով ավելի քիչ են ամուսնալուծությամբ ավարտվում, քան նրանք, որոնք սկսվել են պատահական հանդիպման կամ էլ ընկերների միջնորդությամբ: Նման եզրահանգման են եկել մասնագետները: Իսկ Հայաստանում մոտ 20%-ով ավելացել են ամուսնությունները, որոնք սկել են վիրտուալ տիրույթում:
Երջանիկ ու դրան զգուհահեռ չստացված դեպքերը շատ են: Կարևորը գտնենք սիրելու ժամանակ՝ վիրտուալ թե իրական կյանքում, որոշում ենք մենք:

Գասպարյան Լիլիթ

2-րդ կուրս

 

Կիսվել