ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ՝ LIYSF ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ. WIFI-Ի ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ՝ LIYSF ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ. WIFI-Ի ՃԱՌԱԳԱՅԹՆԵՐԻ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ

1538

Հայաստանն այս տարի առաջին անգամ ներկայացավ Մեծ Բրիտանիայի վարչապետի հովանու ներքո Լոնդոնում կազմակերպվող «LIYSF 61st» միջազգային գիտական ֆորումին։ Համաժողովն անցկացվում է 61-րդ անգամ։ Հայաստանի պատվիրակներն այս անգամ Երևանի պետական բժշկանան համալսարանի (ԵՊԲՀ ) «Հերացի» ավագ դպրոցի սաներն էին։ Ներկայացնում էին իրենց հետազոտական աշխատանքը, որը նվիրված է Wifi սարքի արձակած ճառագայթների ազդեցությանը:

Լոնդոնյան համաժողովում Հայասատանը ներկայացրին Մհեր Կուրզինյանն ու Սեդա Ադիբեկյանը։ Գիտական աշխատանքը ղեկավարեց «Հերացի» ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը։

Երիտասարդ գիտնականներն իրենց հետազոտությունները սկսել են Ռուբինա Հարությունյանի առաջարկով, երբ դեռ հաճախում էին ամառային դպրոց և փորձում հարմարվել նոր միջավայրին։

Մհեր Կուրղինյանը Կոտայքի մարզից է, իսկ Սեդան Ադիբեկյանը՝ Երևանից։ Մեզ հետ զրույցում ասացին, որ երբեք չեն մտածել, որ իրենց այսպիսի հնարավորություն կտրվի։ Մինչ ֆորումը նրանք մասնակեցել են AESA միջազգային գիտությունների օլիմպիադային, զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Հետազոտությունների հիմքը կենսաբանությունն էր։

Սեդայի համար ֆորումը ինքնաբացահայտվելու ու ինքնաարտահայտվելու լավագույն միջավայրերից է։ Նա ասաց. «Մենք հենց սկզբից էլ շատ մոտիվացված ենք եղել։ Հետազոտությունների հիմքը կենսաբանությունն է եղել։ Տարբեր փորձերից հետո անդրադարձանք WIFI սարքին ու նրա արձակած ճառագայթների ազդեցությանը։ Պարզվեց, որ դրանք բացասական ու ճնշող ազդեցություն ունեն»։

Մհերն ասաց, որ իր համար աշխատանքը ժամանակատար էր, բայց հետաքրքիր «Հետազոտությունն արել ենք  բջջային կուլտուրաների վրա, ու մենք կարող ենք հստակ ասել, որ Wifi-ի արձակած ճառագայքները քաղցկեղային բջիջների վրա ունեմ ճնշող ազդեցություն, իսկ օրգանիզմների վրա ունեցած ազդեցության մասին միայն ենթադրություններ կարող են անել»։

Մհերն ու Սեդան ասացին, որ ունեցել են հուսահատության պահեր, վախեր ու խնդիրներ, բայց դպրոցի տնօրենը, Կրթության ու գիտության նախարարությունը, Մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայի աշխատակիցները, ՀՀ վարչապետը իրենց ամեն ինչով օգնել ու աջակցել են։

Երիտասարդ գիտնականներն այս տարի կընդունվեն բուհ, ենթադրում են՝ ԵՊԲՀ։ Հիասթափության վախ չունեն, բայց վստահ են, որ շատ բաներ կարող են փոխել։ Ամեն գնով փորձելու են պիտանի լինել գիտությանն ու հասարակությանը։ Մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեցին, որ այսպիսի մրցույթներ շատ կլինեն ու շատ մրցույթներում Հայաստանն էլի կմասնակցի, որոնց երբեք չի մասնակցել։

Աննա Ասմանգուլյան

2-րդ կուրս

Կիսվել