ՀԱԼՎԱ ԱՍԵԼՈՎ ՝ԲԵՐԱՆԴ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ. ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ «1000 ԴՐԱՄԻ» ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԱԼՎԱ ԱՍԵԼՈՎ ՝ԲԵՐԱՆԴ ՉԻ ՔԱՂՑՐԱՆԱ. ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ «1000 ԴՐԱՄԻ» ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1793

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դեմ է աշխատավարձերից 1000-ական դրամ հատկացնելու օրենսդրական  նախագծին՝ հիմնադրամների շուրջ ձևավորված  անվստահության մթնոլորտի պատճառով: Նրա խոսքով՝ 2002 թվականին ստեղծված «Մարտիկ» հիմադրամը նույնպես միտված էր բանակի օժանդակմանը, սպայական կազմի վերապատրաստմանն արտասահմանում.

«Արդարադատության նախարարությունից ստացած հաշվետվություն համաձայն՝ 2015 թվականին 81 մլն 400 հազար դրամ  «Մարտիկ» հիմնադրամի  օգտագործած միջոցների ընդհանուր քանակն է, սակայն  չկա թե այս միջոցները ինչի վրա են կոնկրետ ծախսվել»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը շեշտեց, որ օրենքի նախագծում հստակ նշված է, թե այդ հավաքված գումարներն ինչպես են գոյանալու, ում վրա և ինչքան են ծախսվելու և ինչպես է կատարվելու վերահսկողությունը: Նրա խոսքով՝ 1000- ական դրամների շուրջ բարձրացված աղմուկը արհեստածին է: Իսկ անվստահության մթնոլորտը ցրելու համար ստեղծվելու է հոգաբարձուների խորհուրդ.

«Լինելու է ինը անդամներից կազմված հոգաբարձուների խորհուրդ: Երեքը ներկայացնելու են  քաղաքացիական հասարակությունը: Կառավարությունը հորդորել է, որ երեքն էլ ընդդիմության ներկայացուցիչեր լինեն, որպեսզի անվստահության նշույլներ չլինեն»:

Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ ապրիյան պատերազմի ժամանակ Հայաստանից և սփյուռքից օգնությունը  տարերային էր, իսկ այս նախաձեռնության շնորհիվ այն ավելի համակարգված է դառնում: Այս դիտարկմանն ի պատասխան ՝ Անահիտ Բախշյանը նշեց, որ ապրիլին ժողովրդի այդպիսի օժանդակության պատճառը կրկին անվստահությունն էր:

Օրենսդարական նախաձեռնություն մասին խոսելիս` Երևանի ավագանու անդամը հիշեց ժողովրդական ասացվածքը . «Հալվա ասելով՝ բերանդ չի քաղցրանա»:

 

Սլավա Բադալյան

2-րդ կուրս

Կիսվել