Այսուհետեւ Հերացու անվան համար 1 հիվանդանոցը կկոչվի Համալսարանական հիվանդանոց: Բուժհաստատությունում ավելացել է եւս մեկ՝ «Անհետաձգելի օգնության» բաժանմունք: Այս մասին լրագրողներին հայտնի դարձավ Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը և Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ստորագրած հուշագրից:
Հիվանդանոցը անվանակոչելու միտքը առաջացավ քննարկումների արդյունքում, երբ պարոն Մուրադյանի գլխավորությամբ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը պաշտոնական այց կատարեց Արցախ:
«Փաստե՛նք, որ մեր ազգի անվտանգության կարևոր պայմանը առողջապահության ոլորտն է: Առողջ ազգ ունենալու համար պետք է համակարգում ունենալ բարձրակարգ որակավորում ունեցող բժիշկներ, և այս հուշագիրը մեզ հնարավորություն կտա, որպեսզի ի կատար ածենք մեր նպատակները,- նկատեց Արմեն Բաղրյանը:
Արմեն Մուրադյանն իր խոսքում նշեց, որ հովանավոր չի եղել. <<Համալսարանն է իրականացրել ամբողջ գործընթացը:
Առաջին անգամ է, որ բժշկական համալսարանը համագործակցություն է սկսում և անվանակոչում բուժհաստատությունը: Այսուհետեւ արցախցի ուսանողները կարող են իրենց կրթական ծրագրի մի մասն անցնել Ստեփանակերտում, և ծրագրի հեռանկարը կլինի միջազգային:


Անժելիկա Ոսկանյան
3-րդ կուրս