ԹԱՐՄ ՇՈՒՆՉ ՔԱՂԱՔՈՒՄ

ԹԱՐՄ ՇՈՒՆՉ ՔԱՂԱՔՈՒՄ

922

Փողոցային արվեստն (street art) աշխարհում օրեցօր ավելի է զարգանում: Դրանց վառ արտահայտությունը կարող ենք տեսնել շենքերի պատերին, դալաններում: Պատկերներով (graffiti) կամ կոչերով մարդիկ իրենց բողոքն են  արտահայտում: Այն իր մեջ ներառում է մշակութային հարստությունն ու պատմությունը, որոնք հայտնվում են հին շենքներին ու պատերին՝ հաղորդելով թարմ շունչ: Սա նորաձեւ է նաեւ Հայաստանում:

 Լիբանանցի  «Աշեկամ» եղբայրենրը, արդեն 16 տարի է զբաղվում են այս արվեստով․ ամբողջ աշխարհով շրջում ու թողնում են իրենց հետքը։ Ինչպես իրենք են ասում՝ «գրաֆիտիով կարողանում ենք իշխել ու տիրել քաղաքին»:  Հայաստանը նույնպես պատկանում է այն երկրներին, որտեղ այցելել են եղբայրները:
«Մեր գրաֆիտիները խաղաղասիրության ուղերձներ են կրում, երբեմն էլ լինում սարկաստիկ ու զավեշտալի՝ ծաղրելով գերտերությունների ղեկավարներին: Երբ Երևանի փողոցներից մեկի պատերին նկարում էինք գրենդայզերին (ճապոնական սուպեր հերոս), մի ոստիկան մոտեցավ և հարցրեց, թե ինչու եմ հայկական դրոշի վրա դև նկարում: Պատահական չէր, որ գրաֆիտին ավարտելուց մի քանի ժամ հետո այն ջնջեցին և թողեցին միայն դրոշը, ինչը զարմանալի չէ եղբայրների համար, քանի որ կան տարբեր ընկալումներ ու կարծրատիպեր, իսկ պատը մի հոգու համար չէ, այն պատկանում է հանրությանը»:

3 տարի առաջ Երևանի պատերին ավելացան գրաֆիտիներ, որոնց կողքով գրեթե ոչ ոք անտարբեր չանցավ:

Ավետիքը, ով լուսանկարում է, նկարում է և անիմացիաներ է ստեղծում, պատմում է, որ գրաֆիտիներ անելու նպատակը եղել է քաղաքին իր մասին պատմելը: «Ավելի շատ դրանք սկսել եմ անել հաճույքի համար»:  Առաջին գրաֆիտին եղել է հայտնի էլեկտրո երաժիշտ Սքրիլլեքսի նկարը, հետո արդեն Սերժ Թանկյանի գրաֆիտին:


«Կարծիքները տարբեր էին․ կային մարդիկ, որ շատ ոգևորված էին, քանի որ միանման շենքեր այլևս չէին լինի: Շատերը նկարվում էին գրաֆիտիներիս ֆոնին, ոմանք, արդեն որոշ ժամանակ անց, պայմանավորվելիս ասում էին «Էն գրաֆիտիի մոտ», որն էլ բավականին մոտիվացնող էր, քանի որ այն ժամանակ գրաֆիտիներ շատ քիչ կային: Հիմնականում մեծահասակներն էին դժգոհում: Հուսամ մոտ օրերին տեղի ունեցած «ուրվական» կոչվող փառատոնը շարունակական կլինի ու կհամախմբի արվեստասերներին ու կտարածի արվեստի այս ուղղությունը»:
Լիանա Թուրյան
3-րդ կուրս

Կիսվել