«ՀԻՄԱ ՄԱՍԱՄԲ ԳԻՏԵՄ»

«ՀԻՄԱ ՄԱՍԱՄԲ ԳԻՏԵՄ»

1285

«Հիմա մասամբ գիտեմ» կոչվող գրքի հեղինակը Փոլ Իգնեշիուսն է, ով ծնվել է Գլենդեյլում, արմատները սերում են պատմական Հայաստանի Խարբերդից: Միացյալ նավատորմում ամենաբարձր ռազմական պաշտոն զբաղեցրած հայը՝ Փոլը, մեկ ամսից կդառնա 99 տարեկան: Գիրքը հրատարակվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և  «Նյումեգ» հրատարակչական ընկերության աջակցությամբ:

Փոլ Իգնեշիուսը  մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազին, եղել է ԱՄՆ-ի հզոր լրատվամջոցի՝ «Վաշինգտոն Փոստ» թերթի նախագահը: 2019-ին իր պատվին են անվանել Ամերիկյան հրթիռային օդանավերից  մեկը, որը կոչվում է USS PAUL IGNATIU: Հայաստանում այցելել է 2006թ-ին:

Փոլի համար ընտանիքը վեր էր ամեն ինչից, սակայն կարևոր էր նաև հանրային ծառայությունը: Աշխատանքը նրանից շատ ժամանակ էր խլում: Նա պատմում է, որ առավոտյան գնում էր պենտագոն և վերադառնում էր երեկոյան, երեխաներին էլ չէր տեսնում: Չնայած դրան՝ պենտագոնում իր աշխատած  8 տարիների ընթացքում անխտիր բոլոր կիրակիները նվիրել է ընտանիքին: Կիրակին ընտանիքի օրն էր:

Այժմ Փոլն ապրում է Վաշինգտոնում: Նա ներկա չէր գրքի շնորհանդեսին, սակայն  բացառիկ հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցին: Իր ներկայությունը լրացրեց ավագ որդին՝ Դեյվիդ Իգնեշիուսը:

Փոլը պատմեց, թե ինչու է ընտրել հենց այս վերնագիրը.

«Առավոտ ծեգին՝ եկեղեցում, մտքովս անցավ, որ պետք է լինի հենց այս վերնագիրը: 2001թ-ին  լույս տեսավ գիրքը և վերահրապարակվեց։ 2011թ-ին մտմտում էի՝ ի՞նչու է բախտն ինձ այսքան ժպտացել: Ճիշտ է 10 տարի առաջ ես ավելի քիչ գիտեի քան այսօր՝ 10 տարի հետո, բայց դարձյալ ամեն ինչ չգիտեմ, որպեսզի վերնագիրը փոխեմ, ուստի պահպանում եմ՝ «Ես մասամբ գիտեմ»-ը:

Փոլի գիրքը ներկայացնում է այն 20 տարիները, որ մենք պատկերացում չունեինք արտասահմանում ապրող մեր հայրենակիցների մասին: Նա պատմում է այն մասին, թե ինչ եղավ սպանդից փրկված հայերի հետ, ովքեր չվերադարձան Հայաստան, գնացին Եվրոպա, իսկ հետո Ամերիկա:

Հեղինակն առանձնահատուկ հպարտությամբ է ներկայացնում իր զավակներին՝ Սառային, Դեյվիդին, Էմիին և Ամիին: Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել հենց նրա զավակները: Նրանք ընդգծում են, որ սա մեծ պատմությունն է, որի հերոսները իրենց հոր պես ներգաղթյալնների ընտանիքներից են:

Անժելիկա Ոսկանյան

3-րդ կուրս

Կիսվել