ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՅՍՏԵՂ ԵՄ…ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ

ԵՐՋԱՆԻԿ ԵՄ, ՈՐ ԱՅՍՏԵՂ ԵՄ…ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ

1294

«Երջանիկ եմ, որ այստեղ եմ։

Ռոմա» տեղափոխվելուս նախորդ շրջանը ծանր էր ինձ  համար: Ես նոր էջ եմ բացում իմ կարիերայում», -ասել է Հայաստանի Ֆուտբոլի  հավաքականի  ավագ  Հենրիխ  Մխիթարյանը:

Հռոմում Մխիթարյանը հանդիպելով իր թիմակիցներին, հույս է հայտնել, որ «Ռոմա»-ն փայուն ապագա ունի:

Իտալական  պարբերականների փոխանցմամբ`«Ռոմա»-ն ոգևորվել է Մխիթարյանի ցուցաբերած խաղով, անձնական վարպետությամբ,  հատկապես Հայաստանի հավաքականի կազմում` Իտալիա և Բոսնիա-Հերցոգովինայի ընտրանիների հետ հանդիպումից:

Այն հարցին, թե որ դիրքում է նախընտրում խաղալ հայազգի ֆուտբոլիստը` Մխիթարյանը ասել է,- «Ես ինձ օգտակար եմ զգում, երբ  օգնում եմ թիմին, հատկապես եզրային հատվածում»:

Իտալացի լրագրողները նաև հետաքրքրվել են,  թե արդյոք Մխիթարյանը կցանկանա կրկին վերադառնալ Անգլիայի «Պրեմիեր լիգա».

 «Ես հեռացել եմ «Արսենալ»-ից  և այլևս չեմ ուզում խոսել «Արսենալ»-ի մասին: Ես ուզում եմ ավելի կենտրոնանալ «Ոոմա»-ի և իտալական ֆուտբոլի վրա: «Արսենալ»-ում վերջին մեկ ամսվա ընթացքում բավականություն չէի ստանում, այդ իսկ պատճառով լավ է, որ տեղափոխվեցի «Ռոմա»,-ասել է Մխիթարյանը:


Էրիկ Աթյան
4-րդ կուրս

Կիսվել