ՔՆԱՐ ՄԻՍԱԿՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ» ԿՈՉՄԱՆԸ

ՔՆԱՐ ՄԻՍԱԿՅԱՆԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ» ԿՈՉՄԱՆԸ

2965

Նոյեմբերի 17-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող-2016» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Մայր բուհում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունենում նաև «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը:

ԵՊՀ ռեկտորատի կողմից կազմակերպված «Լավագույն ուսանող» մրցույթի նպատակն է խրախուսել գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն, գիտական և ստեղծագործական ներուժ ունեցող ուսանողներին:

Աղբյուր` ysu.am

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Քնար Միսակյանը արժանացել է «տարվա լավագույն ուսանող» պատվավոր կոչմանը: Ժուռնալիստիկայի ֆակուլտետը շնորհավորում է Քնարին` ցանկանալով նորանոր հաջողություններ և փառահեղ բարձրունքներ:

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ

15069003_1166742460028355_635304524832770854_o 15110391_1166742573361677_4780477146522987864_o 15128888_1166742563361678_5951010474757133307_o

Կիսվել