Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»…

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը»…

621

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ 34-ամյա Մոհամեդ Բին Սալմանը վճռական է տրամադրված ձեռք բերելու անգլիական  «Մանչեսթեր Յունայթեդը», ամերիկացի Գլեյզերների ընտանիքից:

Ինչպես հաղորդում է  «Mirror.co.UK»  կայքը, թագաժառանգը բանակցել է Գլեյզերների  հետ, առաջարկելով`  3․48 միլիարդ եվրո և  ցանկություն է հայտնել  ձեռք բերելու անգլիական գրանդ ակումբը, սակայն, Գլեյզերները մերժել են թագաժառանգի առաջարկը:

Թագաժառանգը  մտադիր է ավելի գրավիչ առաջարկ անել:

2005 թվականից «Մանչեսթեր  Յունյթեդի» սեփականատեր Գլեյզերները Նյու Յորքի ֆոնդային բորսայում տեղադրել են ակումբի բաժնետոմսերի 13 տոկոսը` 314 միլիոն եվրոյով:Այս հանգամանքը հնարավոր է ազդի վաճառքի վրա: 

Էրիկ Աթյան
4-րդ կուրս

Կիսվել