ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՄՐՑԱՀԱՐԹԱԿ

ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱ ՄՐՑԱՀԱՐԹԱԿ

780

Թաիլանդում անցկացված աշխարհի առաջնությունից դեռ մեկ ամիս էլ չի անցել, սակայն Ռիո 2016-ի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նորից դուրս կգա պայքարի:

Սիմոն Մարտիրոսյանը դեռ սեպտեմբերին` Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը` 109 կգ  քաշայինների երկամարտում հավաքելով 429 կգ, իսկ պոկում վարժությունից  էլ սահմանեց աշխարհի ռեկորդ: Հիմա նա պատրաստվում է Բուխարեստում կայանալիք Եվրոպայի մինչև  23 տարեկաններ առաջնությանը:

 «Մրցաշրջանների ընթացքում, երբեք մրցումների մասին չեմ մտածում: Շատ մարզիկներ կան, ովքեր մինչև բուն մրցելույթը, արդեն ավարտում են մրցումը ֆիզիկապես և հոգեպես հայտնվելով  ճգնաժամում: Ես աշխատում եմ շատ չմտածել: Կարևորն իմ մարզումներն են և  ճիշտ օրակարգով առաջնորդվելը»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանը::

Այն հարցին, թե ի՞նչն է մոտիվացնում սպորտում, Սիմոն Մարտիրոսյանը պատասխանել է. «Իմ ուժն ինքս ինձ հավատալուց է գալիս, եթե  ինքդ  քեզ, քո հնարավորություններին չհավատաս, ոչ ոք քեզ չի հավատա և ամեն ինչ ապարդյուն կլինի:

Սիմոն Մարտիրոսյանը նաև խոսեց իր մարզիչի և իր սպորտային տաղանդի մասին. «Եթե կա տաղանդ, սակայն չկա մարզիչ ուրեմն չի լինի արդյունք: Իմ առաջին մարզիչը հենց սկզբից եղել է Աշոտ Փիլոսյանը: Նա ինձ սովորեցրեց ծանրամարտի տառերը, քաջալերեց և տվեց հավաքականին: Թիմի մարզիչն այնքան խելացի ու լավը պիտի լինի, որ մարզիկի ունեցածն օգտագործի և կարողանա ավելացնել, ինչն արեց Փաշիկ Ալավերդյանը: Իմ պարագայում մեդալները բոլորի աշխատանքի արդյունքն են»,-ասել է Սիմոն Մարտիրոսյանը:   

Էրիկ Աթյան
4-րդ կուրս

Կիսվել