Առավոտյան արթնանալուն պես` սուրճ թե՞ թեյ
– Սուրճ
Հանգստյան օրերին նախընտրում եք ակտիվ թե՞ պասիվ հանգիստը
– Միանշանակ` ակտիվ
Տարվա Ձեր եղանակը
– Գարուն
Կանացիություն ասելով` առաջինը ո՞վ գալիս է Ձեր մտքին
– Կինս
Մեկը, ում էջին համացանցում ակտիվ հետևում եք
– Այսօրվանից ` Ձեզ (ժպտում է)
Ձեր ստացած յուրահատուկ նվերը
– Էդպես չեմ կարող նշել, բոլորն էլ յուրահատուկ են
Երջանկության Ձեր բանաձևը
– Իմ ընտանիքը
Ի՞նչն եք առաջինը նկատում դիմացինի մեջ
– Փորձում եմ դիմացինիս մեջ բարություն գտնել
Ինչի՞ց է վախենում Անդրանիկ Հարությունյանը
– Մահվանից
Ի՞նչը կփոխեիք Ձեր ներկայիս կյանքում
– Ամեն բան հեքիաթային է
Վայր, որը հարազատ է Ձեզ համար
– Բնականաբար` իմ տունը
Վերջին ֆիլմը, որ դիտել եք
– է՜, չեմ հիշում
Ֆիլմ , որը ինչ-որ բան է փոխել Ձեր մեջ
– Ավելին ասեմ` իմ կյանքն է փոխել․ «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը
Սիրելի գրողը
– Տերյան
Վերջին կարդացած գիրքը , որը ստիպել է մտածել
– Հիմա հասցնում եմ միայն մեր ներկայացումների պիեսները կարդալ
Նախընտրելի երաժշտական ոճը
– Տարբեր, բոլոր ոճերն էլ սիրում եմ
Երազանք, որը կարծում եք անիրականանալի է
– Չկա
Անդրանիկ Հարությունյանը` 10 տարի անց
–Ավելի երջանիկ, աշխույժ և ավելի շատ ներկայացումների մեջ (ժպտում է) :
Օֆելյա Պողոսյան
3-րդ կուրս