Անցած հանգստյան օրերին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 12-րդ տուրի հանդիպումները: Այս տուրը տարբերվում էր նախորդներից ինչպես գոլառատությամբ, այնպես էլ հետաքրքիր ու անցանկալի իրավիճակներով:
Առաջին խաղը, որին պետք է անդրադառնանք «Երևանի» և Գյումրու «Շիրակի» միջև հանդիպումն էր: Այս առաջնության ձախողակը «Երևանն» էր: Երևանյան թիմը 12 խաղից հետո ունի նույնքան պարտություն՝ խփած 7 և բաց թողած 30 գնդակով: Թիմում բացահայտ քաոս է: Այս ամենին հակառակ, «Շիրակի» մոտ այս մրցաշրջանում գործերը փայլուն են: Վարդան Բիչախչյանի սաները 25 միավորով 1-ին տեղն են կիսում Երևանի «Արարատի» հետ:
Թիմերի միջև խաղը հիանալի դասավորվեց «Շիրակի» համար: Արդեն խաղի 26-րդ րոպեին Գյումրին ներկայացնող թիմն առջևում էր 3-0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Շիրակը» թուլացրեց հարձակումը և թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Այսպիսով, «Շիրակը» ընդհանուր 4-1 հաշվով առավելության հասավ ետնապահի նկատմամբ:
Մամուլի ասուլիսին «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը, խոսելով խաղի մասին, ընդգծեց.
«Մեր առջև խնդիր էինք դրել առաջին խաղակեսում ստեղծել առավելություն, որը թույլ կտար երկրորդ խաղակեսում մեծ ուժեր չծախսել և պահպանել արդյունքը: Առաջին խաղակեսում մեծ ճնշումով գրոհեցինք և կարողացանք անել այն, ինչ պլանավորել էինք»: Իսկ այն հարցին՝ կա՞ արդյոք հավանականություն, որ նա կարող է լքել Շիրակը Հայատանի հավաքականը գլխավորելու համար, մարզիչը պատասխանեց.
«Այդ տարբերակը չի քննարկվում: Այս պահին դա անհնարին է: Իմ միտքը ամբողջովին կապված է «Շիրակի» հետ»:
«Երևան»ի մարզիչը խոսելով թիմի վատ խաղամակարդակի մասին՝ նշեց.
«Մենք չպետք է հանձնվենք, պետք է շատ աշխատենք, որպեսզի բարելավենք ինչպես ֆուտբոլիստների խաղը, այնպես էլ թիմի ընդհանուր վիճակը»:
Մյուս խաղը, որին պետք է անդրադառնանք, Երևանի «Արարտի» և « Փյունիկի» միջև կայացած հանդիպումն է: Այս հանդիպումը նույնպես անցավ բավականին գոլառատ: Առաջին խաղակեսում թիմերից յուրաքանչյուրը դարձավ մեկական գոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Արարատը» 4 րոպեի ընթացքում 2 անգամ գրավեց «Փյունիկի» դարպասը: Խաղավերջում թիմերը կրկին փոխանակվեցին գոլերով՝ արձանագրելով վերջնական արդյունքը` 4-2: Սակայն այս հանդիպման, և ընդհանրապես այս տուրի ամենաթեժ պահը գրանցվեց 67-րդ րոպեին: «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը կարմիր քարտ ստացավ մրցակցին հարվածելու և գլխավոր մրցավարին հրելու համար: Ամենաքննարկվող և աղմկոտ դրվագը գրանցվեց այն ժամանակ, երբ Վարդանյանը դուրս էր գալիս խաղադաշտից: Նա «Արարատի» երկրպագուների սուլոցների ազդեցության տակ անվայել ժեստ ցույց տվեց նրանց, որից հետո տրիբունաներում հրմշտոց սկսվեց երկրպագուների միջև, որոնց թվում էր նաև ֆուտբոլիստի հայրը: Խաղից հետո կրքերը չեն հանդարտվել և ֆուտբոլիստը սոցցանցերի միջոցով փորձել է հարցեր պարզաբանել:
Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզչի օգնական Սուրեն Չախալյանն անդրադառնալով այդ դրվագին՝ նշեց, որ Էրկը ճիշտ չվարվեց և ստացավ արժանի կարմիր քարտ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել այս դեպքի վերբերյալ, սակայն հավանական է, որ ֆուտբոլիստը որակազրկվի մի քանի հանդիպումով:
Սա միակ դեպքը չի, որ գրացնվել է այս տուրում: ArmFootball.com-ի փոխացմամբ, «Լոռի»-«Գանձասար-Կապան» հանդիպման ընդմիջման ժամանակ վիճաբանություն է սկսվել «Գանձասարի» ֆուտբոլիստի և «Լոռիի» ղեկավարներից մեկի միջև, որի պատճառով հանդիպման 2-րդ խաղակեսը սկսվել 17 րոպե ուշացումով:
Տուրի մյուս հանդիպումները նույնպես առանձնացան իրենց գոլառատությամբ, բայց այս անգամ առանց միջադեպի:
«Արարատ-Արմենիա»-«Նոա» 3:1
«Ուրարտու»-«Ալաշկերտ» 2-4
«Լոռի»-«Գանձասար-Կապան» 2-1
12-րդ տուրից հետո Հայստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
Վազգեն Կարապետյան
3-րդ կուրս