ՖՈՒՏԲՈԼԻ ԿԵՂՏՈՏ ԿՈՂՄԸ

ՖՈՒՏԲՈԼԻ ԿԵՂՏՈՏ ԿՈՂՄԸ

1173

ՈՒԵՖԱ–ի՝ երկար տարիների ջանքերը շարունակում են անարդյունավետ մնալ։ Թվում էր, թե ֆուտբոլում վերջնականապես վերացել են ռասիզմի դրսևորումները, սակայն այս տարի ականատես եղանք բազմաթիվ ոչ ֆուտբոլային արարքների ֆուտբոլասերների և հենց ֆուտբոլիստների մասնակցությամբ, որը միայն վարկաբեկում է միլիոնների խաղի անունը։ Այդ ամենից զերծ չի մնացել նաև Հայաստանը։ Այստեղ էլ վերջերս մեծ լարվածություն է նկատվում ֆուտբոլային ակումբների ղեկավարների, երկրպագուների և ֆուտբոլիստների շրջանում։  Այսօր Ձեզ ենք առաջարկում թոփ 3 կեղտոտ և ռասիստական գործողությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում։

1․«Շիրակի» երկրպագուները վանկարկում են «Ամո՛թ, Կպոդո»
2017-2018 մրցաշրջանում «Շիրակ ՖԱ-ն» ձեռքից բաց թողեց չեմպիոնությունը` պայմանավորված խաղ անցկացնելու պատճառով։ Այդ պատմության գլխավոր անձինք «Շիրակի» նախկին աշխատակից Արարատ Հարությունյանն ու «Բանանց ՖԱ-ի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն էին։ Նրանք գաղտնի փոխհամաձայնության էին եկել, որ Էդվարդ Կպոդոն պետք է դիտավորյալ վատ հանդիպում անցկացնի «Շիրակի» դեմ, որի արդյունքում «Շիրակը» կհաղթի ու կհռչակվի Հայաստանի այդ տարվա չեմպիոն։ Սակայն որոշ ժամանակ անց Էդվարդ Կպոդոն մատնում է այդ խոսակցությունը, և «Շիրակին» զրկում են չեմպիոնությունից։ Սակայն հաջորդ խաղին, երբ «Շիրակը» պետք է մրցեր Էդվարդ Կպոդոյի թիմի դեմ, «Շիրակի» երկրպագուները և ֆուտբոլիստները «շատ ջերմ» ընդունելություն կազմակերպեցին սևամորթ ֆուտբոլիստի համար։ Նախ խաղից առաջ՝ ձեռքսեղմման ժամանակ, երբ թիմերը ողջունում էին միմյանց, «Շիրակի» ոչ մի ֆուտբոլիստ չսեղմեց Կպոդոյի ձեռքը, իսկ այնուհետև ամբողջ խաղի ընթացքում երկրպագուները բղավում էին մեկ արտահայտություն՝ «Ամո՛թ, Կպո՛դո»:

2.Արաս Օզբիլիսի նորամուտը Հայաստանում բարեհաջող չէր
Այս տարվա տրանսֆերային պատուհանի «Փյունիկի» լավագույն ձեռքբերումը Արաս Օզբիլիսի տրանսֆերն էր թուրքական «Բեշիկթաշից»։ Սակայն հայ տաղանդավոր ֆուտբոլիստը, այդքան լավ մարզավիճակ չունենալով, դեռևս չի հարմարվում Հայաստանի առաջնությանը։ Վերջերս նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ նշեց, որ մի քանի օր առաջ տեղի ունեցած Փյունիկ-Լոռի հանդիպման ժամանակ իր հետևից երկրպագուները «Հուդա՛», «թո՛ւրք» են վանկարկել։ Հայազգի ֆուտբոլիստը պարզապես ապշած էր Հայաստանում այդպիսի վերաբերմունքի արժանանալու համար։ Նա իր խոսքում նշեց, որ հանդես գալով թե՛ բարձր կարգի առաջնություններում և թե՛ ցածր լիգաներում՝ շատ բաների ականատես է եղել, բայց սա իր համար նորություն էր։

3. Հայ նոր սերնդի ֆուտբոլիստի տգեղ արարքը ցնցել է համացանցը
Այս տարվա Բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Արարատը» 4-2 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ։ Հանդիպման 68-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Հայաստանի հավաքականի ու «Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը։ Վարդանյանի նկատմամբ կանոնների խախտում  եղավ, որին կիսապաշտպանը պատասխանեց մրցակցի դեմքին ուղղված հարվածով։ Վարդանյանն այնուհետև հրեց մրցավարին ու արժանացավ կարմիր քարտի, իսկ խաղադաշտից դուրս գալիս տգեղ ժեստ արեց։ Ժեստն ուղղված էր «Արարատի» երկրպագուներին, որոնք ամեն կերպ սադրում էին 21-ամյա ֆուտբոլիստին։

Շախուլյան Միքայել
2-րդ կուրս

Կիսվել