ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԲԵՄՈՒՄ

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅԻ ԲԵՄՈՒՄ

2622

Հոկտեմբերի 29-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում տեղի ունեցավ Հարություն Մայիլյանի և Հովհաննես Զիրոյանի համերգը։ Ներկա էին բազմաթիվ հյուրեր, դասախոսներ, երաժիշտներ։ Հնչեցին Լիստի և այլ կոմպոզիտորների սոնետներ, հրեական թեմայով մեղեդիներ, որոնք ուղեկցվում էին տրոիոյով: Ջութակին և կլարնետին դաշնամուրով նվագակցում էր Անահիտ Գևորգյանը։

Համերգի նպատակը մեկն էր՝ կատարել առաջին քայլը, որը հիմքը կդառնա էլ ավելի մեծ բեմերի ու ճանաչման:  

Մանկության ընկերներն առաջին անգամ էին երկուսով ներկայանում։ Հովհաննեսը, ի տարբերություն Հարությունի,  ի սկազբանե գտել է իր սիրելի գործիքը՝ ջութակը, մինչ կլարնետը՝ դաշնամուր է նվագել, ու մի օր կլարնետ նվագող դասախոս տեսելով՝ հասկացել է, որ վերջապես իր սրտի երաժշտական գործիքն է գտել, քանի որ դաշնամուրը չի սիրել։ 

Այն հարցին, թե արդյո՞ք հայաստանյան երաժշտական կրթությունը գոհացնում է իրենց, դրական պատասխան տվեցին: Հարությունն անգամ համեմատեց Գերմանիայի և Հայաստանի կրթության որակը՝ շեշտելով, որ հայկականը գրեթե ոչնչով չի զիջում արտասահմանյանին, եթե, իհարկե, կա նպատակ, աշխատասիրություն: Համերգը դրա վառ ապացույցն էր։

Նշեցին նաև, որ երաժշտի և ցանկացած արվեստագետի համար կարևոր են տարբեր ազգերի մասնագետների կարծիքները, և ամեն մեկն իր յուրահատուկ պրոֆեսիոնալիզմն ունի։ Հովհաննեսն էլ հավելեց, որ ունենալով ընտրագույն դասախոսներ, պրոֆեսորներ, ունենալով բարձրակարգ կրթություն, միևնույնն է, առանց միահամուռ աշխատանքի, փորձերի, համառության՝ արդյունքի չէին հասնի, և որ իրար դաս տալով են առաջ գնում: Անկախ ամեն ինչից՝ իրենք իրենց ցանկությամբ ու նպատակներով են մոտիվացված, և այս համերգը կլինի դրանց հետագա իրականացման հիմնաքարը։

Լինդա Սարգսյան
2-րդ կուրս

Կիսվել