«ՊԵՏՔ ՉԷ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ, ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ». «ԱՌԱՎՈՏԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՊԵՏՔ ՉԷ ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ, ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ». «ԱՌԱՎՈՏԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1243

Նոյեմբերի 14-ին Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ այցելեցին «Առավոտ» օրաթերթի խմբագրություն։ Խմբագրությունում ուսանողներին հյուրընկալեց օրաթերթի գլխավոր խմբագիր, հեռուստալրագրող, մեկնաբան Արամ  Աբրահամյանը։ Հանդիպման սկզբում նա հակիրճ ներկայացրեց խմբագրությունում աշխատելու բարդություններն ու թեթևությունը։

Այն հարցին, թե ինչպես հասնել  նրան, որ լինես ճանաչված ու սիրված լրագրող, Արամ Աբրահամյանը պատասխանեց. «Պետք չէ լինել առաջինը, պետք է լինել յուրահատուկ»։

 Արամ Աբրահամյանի հետ հարցազրույցից հետո  ուսանողները  շրջայց  կատարեցին խմբագրությունում, որտեղ հանդիպեցին լրագրող Ռուզան Մինասյանին: Խոստացան նրան հրավիրել  ԵՊՀ՝  հանդիպում-քննարկման ուսանողների հետ։

Զառա Մնացականյան
2-րդ կուրս

Կիսվել