ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ Զ. ԲԱԲԱՅԱՆԸ

ԲՅՈՒՐԱԿԱՆՈՒՄ ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՆԵՐԿԱՅԻՍ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ Զ. ԲԱԲԱՅԱՆԸ

1839

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունները: Համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին երեք թեքնածու՝ գործող համայնքապետ, հանրապետական կուսակցության անդամ Զ. Բաբայանը, նախկին համայնքապետ Հ. Ավագյանը և անկուսակցական Ս. Վարդանյանը:

Ընտրությունները տեղի ունեցան երկու ընտրատեղամասերում, որտեղ հատուկ ուշադրություն էին դարձնում տեսողության և տեղաշարժման հետ խնդիր ունեցող ընտրողներին: «Ընտրողներին օգնողների պակաս չկա, ընտրատեղամասում աշխատողների թիվը 80-ից ավելի է»,-վստահեցրին ընտրատեղամասի աշխատակիցները:

Հ. Ավագյանը, ով 20 տարի շարունակ զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը և միայն 2012-ին իր տեղը զիջել ներկայիս համայնքապետին, իր գոհունակությունը հայտնեց ընտրությունների ընթացքից. «Ի տարբերություն 2012թ. –ի ընտրության, այս տարի չկան խախտումներ,ահաբեկչական գործողություններ, վիճակը բավարար է»: Այն հարցին, թե անկախ ընտրությունների արդյունքներից, արդյոք պատրաստ է աջակցել նոր համայնքապետին նա պատասխանեց. «Իմ և ներկայիս համայնքապետի միջև կան տարաձայնություններ կապված գյուղապետարանի աշխատանքների հետ: Բայց ցանկացած հարցում պատրաստ  եմ աջակցել»:

Իսկ ներկայիս համայնքապետը նշեց. «Իմ տարաձայնությունները միայն քաղաքական են: Ընտրությունների արդյունքների հետ կապված դրական սպասելիքներ ունեմ»:

Օրվա վերջում ամփոփվեցին ընտրությունների արդյունքները. ձայների գերակշռող մեծամասնությամբ վերընտրվեց գործող համայնքապետը:

 

Աննա Հովհաննիսյան

2-րդ կուրս

 

Կիսվել