ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ «ՍԵՎ ՈՒՐԲԱԹԻՆ» ԸՆԴԱՌԱՋ

ՕՆԼԱՅՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ՝ «ՍԵՎ ՈՒՐԲԱԹԻՆ» ԸՆԴԱՌԱՋ

1208

Ինչպե՞ս օգտվել առցանց խանութներից,  ինչպե՞ս վճարել և հետևել ապրանքի Հայաստան գալու ընթացքին. այս եւ այլ հարցերի պատասխաններով թեմատիկ սեղաններ, որոնք առանձնացվել են ըստ մարդկանց հետաքրքրող թեմաների, ինչպես նաև  թրեյնինգներ՝ իրենց ոլորտում առաջատար և ամենապահանջված մասնագետներից:

Այն ամենն, ինչ պետք է օնլայն գնորդ դառնալու համար,  կարելի էր  իմանալ օնլայն գնումների փառատոնին՝ անմիջապես օնլայն շոփինգի գիտակներից։
Կազմակերպիչ ընկերությունն այսպիսի փառատոն արդեն երկրորդ տարին է անցկացնում։ Այս անգամ իրենց փորձը ներկայացնում են նաեւ հաճախորդները.

« Առաջին և հիմնական նպատակը  օնլայն գնումներ կատարելու հոգեբանական շեմը հաղթահարելն է, երկրորդը՝ խանութից օգտվելը, ինչ որ բան գնելը, վճարելը, անգամ հագուստի չափսը ընտրելը»,– ասաց  ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Վահե Ղազարյանը:

Նրա խոսքով, ամեն փառատոնից հետո այցելուներից  40-45%-ն արդեն կատարում է իր առաջին գնումը։

Օնլայն գնումների փառատոնը կազմակերպվել է «Սեւ ուրբաթին» ընդառաջ։ Այդ օրը մի շարք խանութներ՝ այդ թվում օնլայն, հայտարարում են մեծ զեղչեր։ Այս տարի «Սեւ ուրբաթը» նոյեմբերի 29-ին է։

Սրբուհի Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել