Ղազախական «Ակտոբեից» հեռացած 35 ամյա կիսապաշտպան Մարկոս Պիզզելին ավարտեց իր կարիերան Հայաստանի հավաքականում: Այդ մասին Պիզզելին հայտնել է «news.am»-ին :
«Որոշել եմ ավարտել կարիերաս, քանի որ նախկինի նման այլևս կարևոր ֆիգուր չեմ ազգային թիմում․ դեր խաղաց նաև տարիքս:
Ակումբային կարիերայիս վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չեմ կայացրել․ երևի կշարունակեմ խաղալ :
Ֆուտբոլային կարիերայիս ավարտից հետո, ինձ մարզիչի դերում չեմ պատկերացնում»,- նշել է Պիզզելին:
Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներում Հայաստանի նորանշանակ մարզիչը` Աբրահամ Խաշամյանը չի հրավիրել Պիզզելիին ազգային հավաքական:
2008-ից Հայաստանի հավաքականում հանդես եկած Պիզզելին ազգային թիմի հետ մասնակցել է 68 հանդիպման և խփել 11 գոլ:
Էրիկ Աթյան
4-րդ կուրս