ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ

1029

Ավարտվեց նոյեմբերի 24-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարի Հայաստանի առաջնությունը:
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, տեղի ունեցան ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ խաղերը և պարգևարման արարողությունները:
Առաջինը գորգ դուրս եկան 57 կգ քաշային կարգում հանդես եկող  Միհրան Ջաբուրյանը և  Գարիկ Բարսեղյանը: Ջաբուրյանը  7-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Իր մրցակցի մասին խոսելիս Միհրանը նշեց. «Երևի իմ ամենադժվար մրրցակիցն էր, պայքարը միշտ նրա հետ է եղել, բայց այս անգամ ավելի հեշտ հաղթեցի»: Միհրանը Հայաստանի չեմպիոն է դարձել նաև 14 տարի առաջ: Համառ պայքարում 61 կգ քաշային կարգում Ռազմիկ Պապիկյանը 5-2 հաշվով հաղթանակ տարավ Հարություն Մանուկյանի նկատմամբ:
65 կգ քաշային կարգում Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը 2-6 հաշվով զիջեց Վոլոդիա Ֆրանգուլյանին: 70 կգ քաշային կարգում  Արման Անդրեասյանը, չկարողանալով ոչ մի հնարք կիրառել և միավոր վաստակել, 0-5 հաշվով պարտվեց Գևորգ Մխեյանին: 74 կգ քաշային կարգում Եվրոպայի մինչև 23 տարեկանների բրոնզե մեդալակիր Խաչատուր Պապիկյանը 2-9 հաշվով պարտվեց  Հրայր Ալիխանյանին: 79 կգ և 86 կգ քաշային կարգում չեմպիոն դարձան համապաասխանաբար Արման Ավագյանը և Հովհաննես Մխիթարյանը: 92 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Մարզպետ Գալստյանը, բրոնզե մեդալ՝ Սերգեյ Սարգսյանը, իսկ արծաթե մեդալը նվաճեց Սերոբ Հովհաննիսյանը: 97 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Սարգիս Հովսեփյանը, 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Կոլյա Հարությունյանը, 3-րդ հորիզոնականը՝ Արման Մկրտչյանը: 125 կգ քաշային կարգում պատվո հարթակի առաջին, երկրորդ և երրորդ աստիճաններին կանգնեցին համապատասխանաբար Անդրանիկ Գալստյանը, Հովհաննես Մաղաքյանը և Աշոտ Ռուշանյանը:
Հիշեցնենք, որ ըմբիշները ոչ միայն պայքարում էին Հայաստանի առաջնության չեմպիոն դառնալու համար, այլ նաև հավաքականում տեղ ունենալու համար: Մեր հավաքանը 2020թ-ի փետրվարին Իտալիայում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, ապա՝ Բուլղարիայում և Հունգարիայում կայանալիք վարկանշային մրցաշարերին:


Մարիամ Նազարյան
3-րդ կուրս

Կիսվել