21-ԱՄՅԱ ԵՐԵՔ ՏՂԱՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑԻՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԲԻԶՆԵՍՈՎ

21-ԱՄՅԱ ԵՐԵՔ ՏՂԱՆԵՐԸ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵՑԻՆ ԱՄՐԱՊՆԴԵԼ ԲԻԶՆԵՍՈՎ

2196

«Անցյալ տարի՝ քննությունների ժամանակ, արդեն մտածել էինք՝ իրականացնելու ենք մի  բան, որը գրավելու է բոլորին։ Մեկ տարի առաջ այս միտքը պարզապես երազանք էր։ Հիմա հետ նայելով հասկանում ենք, որ այն դարձել է իրական։ Մեզ համար սա ճանապարհ է հարթելու դեպի ապագա․այս ամենի շնորհիվ կկարողանանք գրավել ուսանողների սրտերը. տարեկիցներ ենք, ու գիտեք՝ ինչ պահանջներ ունեն նրանք»,-մեզ հետ զրույցում պատմեցին Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանող 21-ամյա երեք ընկերները:

Նրանք, խոսելով իրենց նախաձեռնության մասին, ասացին. «Ուսման ընթացքում ընկերացանք, դարձանք հարազատ: Իսկ ընկերությունը որոշեցին ամրապնդել ընդհանուր զբաղմունքով։ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում հիմնեցինք «Տրիո» սրճարան-բուֆետը, որը բավարարելու է համալսարանականների բոլոր պահանջներն ու ցանկությունները»։

Երեք ընկերները վստահեցրին՝ «Տրիոն» ստեղծվել է ամուր ընկերության շնորհիվ։ Հիմնադիրները նշեցին, որ «Տրիոյում» էլ է տիրելու ընկերական միջավայր։
Տղաները հաղթել են մրցույթում, որին մասնակցում էին հասուն ձեռնարկատերեր, որոնք այսօր ցանկություն ունեն աշխատել նրանց հետ։ «Տրիոն» երեք ընկերների առաջին բիզնեսն է։ Այսպիով առաջին քայլերն են անում բիզնեսում: Մեզ հետ զրույցում մանրամասնեցին. «Դեռ երիտասարդ ենք. բոլորս էլ ուսանող ենք, տապալվելու վախ կար, բայց պետք է գործեինք։ Մեզ հիմնականում օգնել են այն ընկերները, որոնք գիտեին այս մտքի մասին։ Չհավատացողներ նույնպես եղել են, քանի որ դժվար էր հավատալ, որ 21 տարեկան երեք տղաներ կարող են առանց ծնողների օգնության իրագործել այս ամենը: Նրանք այսօր տեսնում են մեր արդյունքները»:

Տղաների ընկերներից մեկը, ով եղել է նրանց կողքին  ասաց, որ վառ էմոցիոնալ պահեր են ունեցել ու շարունակեց. «Հոգեկան ապրումներն ու էմոցիաները շատ վառ էին ու տարբեր, բայց նրանք շատ հավասարակշռված են, իրենց խնդիրները հարթում են միասին։ Խնդիրներ եղել են, բայց այդ «բախումները» լուրջ հետևանքներ չեն ունեցել։ Նրանց մասնագիտությունն էլ է շատ օգնում, նրանցից երկուսը իրավաբաններ են, մեկը՝ միջազգայնագետ, ու ամեն բան անում են օրենքի սահմաններում։ Բիզնես մտածելակերպից բացի կարևոր է նաև օրենքներին տիրապետելը»։

Տղաները բոլորին խորհուրդ տվեցին նոր բան սկսելուց չվախենալ, հստակ լինել ցանկությունների ու նպատակների մեջ, լինեն հանդուրժող ու ձգտել նորարարությունների։

Աննա Ասմանգուլյան

2-րդ կուրս

Կիսվել