Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը այսօր այցելեց Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որտեղ մեդիաների զարգացման #ֆրանսիական գործակալությունը՝ CFI֊ին այս շաբաթ կազմակերպում է ֆակուլտետի դասախոսների վերապատրաստման դասընթացների առաջին մասը։
Դասընթացը նպատակ ունի օժանդակել պրոֆեսորադասախոսական կազմին՝ դասավանդման թվայնացման գործընթացում և ուսումնական ծրագիրը ավելի ադապտացնել այսօրվա աշխատաշուկայի պահանջներին :
Այս դասընթացը իրականացվում է CFI-ի 2019-2020 թվականներին հայկական լրատվամիջոցներին օժանդակելու ծրագրի շրջանակներում:


