ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՈԴԵԼ ԷԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՄՈԴԵԼ ԷԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՀԵՏ

3216

Այսօրվա մեր զրուցակիցն է  19-ամյա մոդել,  լուսանկարիչ Էլեն Սիմոնյանը: Աղջիկ,   ում երազանքն է եղել ցուցադրել հայտնի դիզայներների աշխատանքները,  լուսանկարվել,  ձեռք բերել ճանաչում  և արժանանալ մարդկանց ուշադրությանը: Նրա հետ խոսել ենք մասնագիտության ընտրության,  մոդելային աշխարհ մուտք գործելու,  արդեն գրանցած հաջողությունների ու ապագա ցանկությունների մասին:

– Էլեն, այս պահին զբաղվում ես  մոդելինգով, բայց դպրոցն ավարտելուց հետո սովորել ես Երևանի պետական հումանիտար քոլեջի կերպարվեստի բաժնում, ինչու՞:

– Դպրոցում այդքան էլ լավ չէի սովորում, գրեթե միշտ դժվարանում էի պատմողական առարկաներ կերտելը, այդ պատճառով որոշեցի գնալ կերպարվեստի բաժին՝ նկարչություն սովորելու: Նկարելը, կարծես, ստացվում էր ինձ մոտ․ սիրում էի նկարել աբստրակտ նկարներ: Ընդունվեցի կերպարվեստի քոլեջ,   ու,  չնայած այնտեղ ևս կային պատմողական դասեր, փորձեցի հաղթահարել այդ ամենը, քանի որ սիրում էի նկարելը։

-15 տարեկանից զբաղվել ես մոդելինգով,  միաժամանակ հաճախել ես տարբեր խմբակների`լողի, քանոնի, պարի ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Ցանկանում էի փորձել ինձ տարբեր ոլորտներում և հասկանալ` որ ասպարեզում կարող եմ գտնել ինձ:

-Մանկուց  երազել ես լինել բեմում և ցուցադրել հայտնի դիզայներների աշխատանքները ինչպե՞ս եղավ առաջին մուտքդ մոդելային աշխարհ:

-Սովորել եմ մոդելային գործակալությունում և կամաց-կամաց առաջ եմ գնացել: Մասնակցել եմ իմ շատ սիրելի դիզայներների կազմակերպած ցուցադրություններին: Առաջին համագործակցությունս եղել է Հակոբ Շահինյանի հետ։ Երազանքս որոշ չափով կատարվել  է: Համագործակցել եմ նորաձևության ոլորտի տարբեր   ընկերությունների հետ: Մանկուց սիրել եմ  լուսանկարվել, այդ պատճառով էլ, երբ մեծացա, որոշեցի ընդունվել մոդելային գործակալություն, որի շնորիվ կարող էի հասնել իմ երազանքներին ՝ մուտք մոդելային աշխարհ,  նկարահանումներ տեսահոլովակներում և գովազդներում, մասնակցություն տարբեր դիզայներների հավաքածուների ցուցադրություններին: Ահա այսպես սկսվեց իմ մոդելային կարիերան:

-Առաջին մրցույթը  «Թոփ Մոդել Արմենիա»-ն էր,  որին մասնակցել ես և զբաղեցրել «2-րդ՝ Վիցցե Միսս» տիտղոսը  ինչպե՞ս որոշեցիր մասնակցել մրցույթին:

– Ընկերներիս շնորհիվ․նրանք ինձ առաջարկեցին նմասնակցել, ես էլ սիրով համաձայնեցի: Հետո ֆեյսբուքյան էջում ծանոթացա մրցույթի մանրամասներին, և մայրիկիս խորհրդով որոշեցի մասնակցել։ Նոր էի սկսել մոդելային կարիերաս, ինձ համար այն նոր սկիզբ էր․ կարող էի ճանաչում ձեռք բերել, և   իրոք՝  ինձ սկսեցին ճանաչել: Արժանացա «2-րդ՝ Վիցցե Միսս» տիտղոսին: Ինչ-որ հատուկ փուլեր չեն եղել. երեկոյան հագուստների ցուցադրություն  էր, և ժյուրին ինձ ընտրեց:

-Մասնակցել ես տարբեր մրցույթների կազմակերպեչներն իրե՞նք են քեզ դիմել, թե՞ ինքդ ես առաջարկել մասնակցել:

Սկզբումառաջարկը եղել է այն գործակալությունից, որի հետ ես հիմա համագործակցում եմ: «Atex» նորաձևության կենտրոնից առաջարկ էի ստացել՝ մասնակցել «Միսս հայուհի» մրցույթին,  ու չնայած  ոչ մի տեղ չզբաղեցրի, ինձ համար դա մեծ փորձ եղավ։ Առաջարկները տարբեր են լինում. լինում է՝ ինձ զանգահարում են ու առաջարկում մասնակցել որևէ մրցույթի, լինում է՝ ես եմ ցանկություն հայտնում մասնակցելու։

-Այս պահին  որևէ  տեղ  չես սովորում,  նորաձևությամբ  այլևս չե՞ս ցանկանում զբաղվել:

Այո´, այս պահին որևէ տեղ չեմ սովորում, բայց մտադրություն ունեմ մյուս տարի կերպարվեստի ուղղությամբ շարունակել։ Իսկ նորաձևությամբ միշտ էլ կզբաղվեմ: Ցուցադրություներ հաճախ չեն լինում․ պատահում է այնպես, որ երկար ժամանակ ոչ մի ցուցադրություն չի լինում, այդ է  պատճառով, որ  զուգահեռ կերպարվեստով կզբաղվեմ:

-Քեզ համար առաջին տեղում կերպարվե՞ստն է,  թե՞ նորաձևությունը:

-Երկուսն էլ ինձ համար հարազատ ոլորտներ են: Երկուսն էլ սիրով եմ անում․ բայց կերպարվեստն ինձ համար երկրորդ տեղում է, քանի որ նկարում եմ այն ժամանակ երբ մուսաս գալիս է, իսկ նորաձևությամբ ավելի սիրով եմ զբաղվում:

 Նորաձևությունը ավելի շատ պրակտիկայի վրա է հիմնված, այսինքն՝ ինչքան շատ ցուցադրությունների ենք մասնակցում, ինչքան շատ ենք քայլում բեմի վրա, այդքան ավելի ենք հմտանում մեր մասնագիտության մեջ։

-Ապագայում նորաձևության հետ կապված ի՞նչ պլաններ ունես:

– Ապագայում՝ մոտ 3-4 տարի հետո, նորից կցանկանայի մասնակցել նմանատիպ մեծ մրցույթի (նկատի ունի «Միսս Արմենիա»-ն): Ոչ թե վիրահատական միջոցներով առաջ կգնամ, այլ կներկայանամ ավելի լավ կերպարով: Ոճային փոփոխություններ կանեմ,  անգլերենս կբարելավեմ, և, գուցե՝  «Վիցցե միսս»-երի շարքերում հայտնվեմ:  


Էլիզա Գրիգորյան
2-րդ կուրս

Կիսվել