Երիտասարդ երաժիշտ Մարգարիտա Միքաելյանը 2 անգամ Հայաստանը ներկայացրել է Գերմաիայում և Դուբայում՝ զբաղեցնելով առաջին և երրորդ տեղերը, իսկ Լիբանանում 3 անգամ նվագել է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
–Ինչպե՞ս կատարեցիք մասնագիտական ընտրությունը։
-Ես մանկուց երաժշտության մեջ եմ մեծացել, դասական երաժշտություն եմ լսել միշտ։ Սկզբնական շրջանում ծնողներս են որոշել, որ պետք է երաժշտական գործիք նվագեմ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ սիրում եմ նվագել, ինչպես նաև ծանոթացնել ունկնդրիս տարբեր երաժշտական խաղերի։
–Ինչո՞վ էր պայմանավորված հենց դաշնամուրի ընտրությունը, և ի՞նչ է Ձեզ համար երաժշտությունը։
-Ես սկզբում ջութակ եմ նվագել, բայց երբ մոտեցա դաշնամուրին, հասկացա, որ այն շատ հզոր գործիք է, կարծես, նվագախումբ լինի, և միգուցե այդ պատճառով ընտրեցի հենց դաշնամուրը։ Երաժշտությունն ինձ համար կյանք է, կյանքում կան շատ զգացողություններ, որոնք մենք չենք կարող բառերով արտահայտել կամ տեսնել, դրա համար ես նվագելիս երբեմն աչքերս փակում եմ։ Առանց երաժշտության առհասարակ կյանք չկա, մենք բոլորս ուրախանում և տխրում ենք երաժշըության ներքո։
-Որ Կոմպոզիտորների գործերն են ազդեցություն գործել ձեզ վրա։
-Իրականում երաժիշտներն ունեն սիրելի կոմպոզիտորներ, բայց ինձ դուր են գալիս բոլորը։ Հուրաքանչյուրի գրած գործը ունի իր յուրօրինակությունը:
-Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում նվագել։
-Ջազ, կլասիկա, էստրադային:
–Դուք արդեն մեկ անգամ Հայաստանը ներկայացրել էիք Դուբայում, իսկ այս անգամ ի՞նչ ծրագրեր էին Ձեզ տարել այնտեղ։
-30 դաշնակահարներով մասնակցել էինք մրցույթի, 9 լավագույններին ընտրել էին, և մենք Հայաստանը ներկայացրեցինք Դուբայում։ Այնտեղ նաև վարպետության դասեր ենք ունեցել աշխարհահռչակ դաշնակահարների հետ։
-Ո՞ր երաժշտություններն են հետաքրքրություն առաջացնում օտարազգի երաժշտասեր ունկդրի մոտ։
-Անկեղծ, իրենք շատ են սիրում Արամ Խաչատրյանին։ Նա նրանց համար շատ մեծ կոմպոզիտոր է (ժպտում է): Հիմնականում ուշադրություն են դարձնում Բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորների գործերին։
–Ձեր հարևանները նշեցին, որ դուք մինչև ուշ գիշեր նվագում եք։ Ի՞նչն է ձեզ դրդում պարապել այդքան երկար։
-Կա չգրված օրենք, կեսօրին պետք չէ պարապել, քանի որ այդ ժամանակ մարդը հոգնած է լինում և ուզում է քնել։ Նախընտրելի է պարապել առավոտյան կամ ուշ գիշերին: Ես պարապում եմ առավոտյան, բայց դա այդքան էլ բավարար չէ լավ արդյունքի հասնելու համար, այդ իսկ պատճառով էլ պարապում եմ մինչ ուշ գիշեր։
–Ինչով եք զբաղվում ազատ ժամանակ։
-Ունեմ շատ հետաքրքրությունները, հիմնականում նկարում եմ, ուտեստներ եմ պատրաստում, գրքեր եմ կարդում և դուրս եմ գալիս ընկերուհիներիս հետ զբոսանքի:
Սիլվի Պետրոսյան
3-րդ կուրս