Այսօր՝ փետրվարի 18-ին, կազմակերպվել էր աշխատանքային էքսպո, որի ընթացքում ստորագրվեցին հուշագրեր «Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպության և հայաստանյան 3 բուհերի միջև: Նախքան հուշագրեր ստորագրելը բացման խոսքով հանդես եկավ ԵՀՓ նախագահը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր ուսանողներին և հյուրերին ներկա գտնվելու ու նման համագործակցության համար:
Հուշագրերի նպատակն էր խթանել ուսանող-աշխատաշուկա կապը: ՀԿ-ն հուշագրեր ստորագրեց Հայաստանի պետական տնեսագիտական համալսարանի, Հյուսիսային համալսարանի և Եվրոպական համալսարանի միջև:
ԵՀՓ նախագահն ընդգծեց, որ կարևորում են ուսանողների՝ դեպի աշխատաշուկա մուտք գործելու հարցը, ինչի նպատակով էլ ստորագրվեցին հուշագրերը:
Կազմակերպված Էքսպոյի ընթացքում երիտասարդներին հնարավորություն տրվեց անմիջապես հանդիպելու շուկայում առկա ժամանակակից կազմակերպությունների ներկայացուցիչներին և հենց տեղում դիմելու աշխատանքի: Էքսպոն հնարավորություն է ստեղծում լրացնելու աշխատող-գործատու կապի բացը:
Հուշագրերի ստորագրումից հետո ներկայացուցիչները շրջեցին էքսպոյի սրահում, զրուցեցին շուրջ 30 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մեզ հետ ունեցած զրույցում ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի ղեկավարը կարևորելով նմանատիպ համագործակցությունները նշեց, որ դրանց արդյունքում շուրջ 5000 ուսանողներ դիմել են տարբեր կազմակերպությունների և այժմ մոտավորապես քառասունն ունեն աշխատանք:
Մարինե Մկրտչյան
3-րդ կուրս