Ինչ են պահանջում վիդեոբլոգերները երեխաներից, իսկ երեխաները՝ վիդեոբլոգերներից

Ինչ են պահանջում վիդեոբլոգերները երեխաներից, իսկ երեխաները՝ վիդեոբլոգերներից

610
Video blogger recording video with camera. Different social media icons. Cute vector illustration in flat style

«Ծննդյանս օրը ուզում եմ «A4»- շապիկը հագնել և իր նկարներով զարդարել տորթը»: Սա  9-ամյա Օֆելիա Մկրտչյանի ցանկությունն է, ով սիրում և ցանկանում է նմանվել վիդեոբլոգեր А4-ին: Պատճառը մեկն է, որ հայտնի դառնա: Օֆելիայի նման երեխաները շատ են, ովքեր ամեն օր խոսում են այդ բլոգերի մասին, հետևում են նրան ու նաև փորձում կրկնօրինակել վիրտուալ հայտնի դեմքին, իսկ այդպիսիները շատ են՝ «A4», «Like Nastya», «Kids Diana Show»…:

Վիդեոբլոգերների հանդեպ սերը նկատել է նաև Օֆելիայի մայրը`Արմինե Մուրադյանը: Արմինեն նշում է, որ երեխան օրվա ընթացքում մոտ 3 ժամ տրամադրում է վիդեոբլոգերների տեսանյութերին և հաճախ կրկնօրինակում է նրանց. «Շրջապապատում շատ են խոսում, ընկերներով, երբ հավաքվում են մեր տանը, հիմնական զրույցն այդ վիդեոբլոգերների շուրջ է»: Վիդեոլոգերներին դիտելու խնդիրներից խոսելիս՝ Արմինեն առանձնացնում է հատկապես մի քանիսը. «Հրաժարվում է դասերն անել, ցանկանում է անընդհատ դիտել տեսանյութերը։ Պատժամիջոցն էլ հեռախոսից զրկելն է, բայց, այնուամենայնիվ,  դասընկերների ու ընկերներից իմանում է նորությունները»:

52 հիմնական դպրոցի մանկավարժ Կարինե Սիմոնյանը նկատել է, որ աշակերտների անուշադրությունը, վարքագծի փոփոխությունները հիմնականում  կապված են այդ տեսանյութերից: Նա հաճախ է զգուշացնում ծնողներին, սակայն նշում է , որ անգամ ծնողներն ի զորու չեն ամբողջությամբ զերծ պահել իրենց երեխաներին նմանատիպ տեսահոլովակներից:

Ըստ հոգեբան Սոնա Հովակիմյանի՝ դեռահասները հաճախ հակառակվում են իրենց ծնողներին, որն էլ նպաստավոր պայմաներ է ստեղծում իրենց վրա բլոգերների ազդեցության համար: Հոգեբանը  միակ լուծումը տեսնում է ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդման, վերակառուցման, ծնողավարման հմտությունների և գիտելիքների ուսուցման  վերաբերյալ տեղեկության բացը լրացնելու մեջ և կարծում է, որ միայն այդ դեպքում է հնարավոր զերծ պահել տարաբնույթ հոլովակների ու ամենատարբեր բլոգերների ազդեցությունից:

«Ծնող-երեխա հարաբերությունների ամրապնդումը խորքային լուծում է պահանջում: Ծնողը պետք է շատ զրուցի երեխայի հետ` ստեղծելով ընկերական հարաբերություններ: Ապահովի էմոցիոնալ ջերմություն, որպեսզի երեխան իրեն ազատ և ապահով զգա, ընդունի երեխային անպես, ինչպիսին նա կա: Եթե երեխան որևէ սխալ է արել կամ ցանկանում է ինչ-որ բան փորձել , պետք է օգնի երեխային, աջակցի և չդատի նրան կամ ասի, որ սխալ է»:

Մանկավարժ Կարինե Սիմոնյանը, ով հիմնականում հինգից վեցերորդ դասարանի աշակերտների մոտ է նկատել հետաքրքրությունը դեռահաս բլոգերների տեսանկարահանած վիդեոների հանդեպ, նշեց, որ դրանք նաև խանգարում են դասապատրաստման գործընթացին. «Բացի նրանց ձևավորած վատ աշխարհայացքից, երեխաները տարվում են վիդեոբլոգերների` գումար վաստակելու ( այն էլ բավականին կլորիկ գումար) հեշտ և գրավիչ ձևով և մտածում, որ սովորելուց շատ ավելի մատչելի ձև կա։ Այսինքն՝ երեխաների համար ավելի հեշտ և գրավիչ ճանապարհ է բացվում»:

Երեխաները նաև կրկնօրինակում են վիդեբլոգերներին. «Առիթը  բաց չեն թողնում տեսանյութեր նկարահանել թե՛ դասամիջոցներին, թե՛ դասերից հետո, անգամ հերթապահություն անելիս, և պիտի նշեմ, որ աղջիկների մոտ ավելի տեսանելի է»,-նշում է մանկավարժը:

17-ամյա Կարինե Այվազյանի սիրելի վիդեոբլոգերն է Briamaps-ը, ով իր տեսանյութերում տարբեր կերպարներով է ներկայանում: Բացասական երևույթների մասին խոսելիս՝ Կարինեն նկատում է, որ 15-18 տարեկան  աղջիկները ցանկություն չունեն սովորել և այդ ամենի մասին խոսում են իրենց վիդեոբլոգում: Նշում են`առանց սովորելու էլ կարող ես գումար աշխատել. «Տղաների մոտ բացասական  երևույթ է  պարբերաբար մազեր ներկելը, ականջօղ կրելը: A4-ին տեսանյութեր  ունի ծաղրածուի հետ, որտեղ  ծաղրածուն դուրս է գալիս թաքնված տեղից և վախեցնում երեխաներին: A4-ի վիդեոների մեջ մի հատված էլ կա, որտեղ դրդում է երեխաներին, որպեսզի հավաքեն նշված քանակով լայք, որպեսզի նոր վիդեո նկարի ծաղրածուի հետ»:

Տեսանելի բացասական երևույթներից զատ ՝ մեդիափորձագետ Սամվել Հայրապետյանը անդրադարձավ բլոգերում առկա ոչ տեսանելի երևույթներին. «Եթե պրոֆեսիոնալ բլոգեր է կամ ձգտում է ուսուցողական նյութեր տեղարդել/նկարահանել, ապա, բնականաբար, եթե նոր բաներ չստանան, ապա վատը չեն ստանա, իսկ եթե բլոգերը չկայացած հաքեր է կամ ցույց է տալիս, թե ինչպես կարող են  մարդկանց խաբելով՝ գումար աշխատել, բնականաբար, դա կտանի ավելի վատ բաների, կամ եթե բլոգերը դրդում է, որ հետևորդները խաղան բուքմեյքերական խաղեր կամ ավելի վատ ՝թմրանյութի առք վաճառք»: Իսկ դրական կողմերից առանձնացնում է օտար լեզուներ սովորելը. «Ես ինքս մի բլոգերից սովորել եմ իսպաներեն»:

Ըստ մեդիափորձագետ Սամվել Հայրապետյանի` վիդեոբլոգերությամբ զբաղվելու համար տարիքային սահմանափակումներ չկան. «ԱՄՆ-ում տարբեր տարիքի երեխաներ զբաղվում են վիդեոբլոգերությամբ, նաև դրա միջոցով վաստակում են գումար, ի դեպ, նշեմ, որ մեր երկրում էլ եմ նման տենդենց նկատում, որ ծնողները իրենց երեխաների անունով յութուբյան ալիքներ են բացում և նկարում երեխաների արտասանությունները, խաղալը, ինչ-որ բան ստեղծելը»:

Վիդեոբլոգներից Նաստյան, ում մանուկ հասկաում ախտորոշել են մանկական ուղեղային կաթված, խոսելու, արտահայտվելու խնդիր է ունեցել: Ծնողները տեսախցիկով փորձել են երեխայի հետ շփման եզրեր գտնել և նրանց հաջողվել է:

Ըստ հոգեբանի, կան բլոգերներ, ովքեր տեսանկարահանում են որևէ երկրի մշակույթի մասին տարատեսակ փաստեր, մարդկային հետաքրքիր պատմություններով են կիսվում, սովորեցնում են՝ ինչպես նկարահանել հոլովակ, հետաքրքիր երևույթ ստեղծելու մոտիվացիա են առաջացնում հետևորդի մոտ. «Անկախ ամեն ինչից,  թեկուզ վարդագույն մազերով վիդեոբլոգերը,  կարող է ընդունելի լինել, եթե նա սովորեցնում է ինչոր բաներ՝ լեզուներ, նոր հետարքրություններ է առաջացնում երեխայի մոտ»:

Ստեֆանի Օհանջանյան

Արևիկ Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել