Կարո Հովագիմյան բարեգործական հիմնադրամը մեկ տարեկան է

Կարո Հովագիմյան բարեգործական հիմնադրամը մեկ տարեկան է

306

Սեպտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցավ Կարո Հովագիմյան բարեգործական հիմնադրամի մեկամյակին նվիրված դռնբաց միջոցառում։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հակոբ Մակդիսը նշեց, որ միջոցառման ընթացքում  կազմակերպած բարեգործական ցուցահանդես – վաճառքի հասույթն ուղղվելու է հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների բուժմանը և վիրահատություններին:

Ելույթի ընթացքում գործադիր տնօրենը ներկայացրեց բարեգործական այն ծրագրերը, որոնք իրականացվել են մեկ տարվա ընթացքում.

«2110 երեխա ստացել է սոցիալական աջակցություն, 786 երեխա՝ ամանորյա նվերներ, 36 երեխա՝ դեղորայքային աջակցություն, 62 երեխա` կրթամշակութային աջակցություն և հիմնվել է մեկ Ռեսուրս կենտրոն»։

Նշենք, որ Կարո Հովագիմյանը զոհվել է հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում։

Օֆելյա Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել