«Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերին». փակ ցուցադրություն արցախյան առաջին պատերազմի մասին

«Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերին». փակ ցուցադրություն արցախյան առաջին պատերազմի մասին

256

Հոկտեմբերի 21-ին «Հետք Մեդիա Գործարանում» ներկայացվեց «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի հիմնադիր, ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերին» վավերագրական ֆիլմի փակ ցուցադրությունը։ Ներկա էր նաև հեղինակը։

Ֆիլմը պատմում է Արցախյան առաջին` 1991-94 թվականների պատերազմի մասին։ Վարդան Հովհաննիսյանը ֆիլմի հերոսներին նկարել է առաջնագծում և պատերազմից հետո` մի քանի տարի անց` առօրյա կյանքում։

Ֆիլմը թարգմանվել է 15 լեզվով, այն ստեղծվել է Եվրոպական 5 կինոարտադրողների հետ համատեղ` BBC (Մեծ Բրիտանիա), ITVS (ԱՄՆ), WDR (Գերմանիա), ATRE (Ֆրանսիա), YLE (Ֆինլանդիա)։ Ֆիլմն ունի 4 տարբերակ` ֆրանսիական, գերմանական, ամերիկյան և անգլիական։

Վարդան Հովհաննիսյանն ասաց․ «Վավերագրական ֆիլմը կապ է ստեղծում սերունդների և մարդկանց միջև, հաղորդագրություն է փոխանցում»։

«Մարդկային պատմություններ պատերազմի և խաղաղության օրերին» վավերագրական ֆիլմն արժանացել է ավելի քան 20 հեղինակավոր միջազգային մրցանակների` Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակ, «Լավագույն նոր վավերագրական կինոռեժիսոր»՝ Նյու-Յորքի «Թրայբեկա» կինոփառատոնում, «Լավագույն վավերագրական ֆիլմ»՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և այլն։

Ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի` 2023 թվականին, «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիայի 30-ամյակի առիթով կկազմակերպվի ընկերության նկարահանած բոլոր ֆիլմերի բաց ցուցադրություն։

Լուսինե Հենրիկի Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել