Բիզնես, որի նպատակն է զարգացնել սահմանապահ գյուղն ու օգնել հայրենիքին

Բիզնես, որի նպատակն է զարգացնել սահմանապահ գյուղն ու օգնել հայրենիքին

377

Նկարում Ասպրամը, Աննան ու Սուսաննան են Տավուշի մարզի սահմանապահ Չինարի գյուղից։ 2020 թվականին երեք ընկերուհիները ստեղծում  են փոքրիկ բիզնես՝ ՉինարիԱրթը։ Ի սկզբանե վաճառել են միայն ձեռագործ էջանշաններ, այնուհետև դրանց են ավելացել կավե զարդերը, նկարազարդված պայուսակներն ու շապիկները։

«Միշտ մտածում էինք՝ գյուղը զարգացնելու և ճանաչելի դարձնելու համար փոքրիկ բիզնես սկսել, բայց մտքեր չէին գալիս։ Ընկերներով սիրում էինք գրքեր փոխանցել իրար և հերթով կարդալ, ու մի գրքի մեջ էլ էջանշանի փոխարեն թուղթ էինք դրել ու ոչ մեկս չէինք նետում այն։ Այդպես ամեն անգամ հիշում ու ծիծաղում էինք։ Մի օր էլ որոշեցինք՝ գունավոր ու հետաքրքիր էջանշաններ պատաստել ու վաճառել, իսկ թղթի կտորն էլ մինչև օրս պահում ենք», – պատմում է Ասպրամը։

Ասպրամի և ընկերների գլխավոր նպատակն է իրենց փոքրիկ ներդրումն ունենալ գյուղի զարգացման գործում և փոքր-փոքր քայլերով օգնել նաև հայրենիքին։ «Գյուղի գրադարակի համար գունավոր տպիչ ենք գնել, որից ամբողջ դպրոցը օգտվում է, ու մենք կամաց-կամաց շարժվում ենք մեր նպատակի ուղղությամբ»:

Ունեցել են բազմաթիվ ցուցահանդեսներ, մեծածավալ պատվերներ, բայց իրենց համար ամենամեծ հաջողութունն այն է, որ մարդիկ  սկսել են ճանաչել գյուղը։

Ցուցահանդեսների ժամանակ շատ էին զարմանում, երբ լսում էին գյուղի մասին․

-Որտեղի՞ց եք աղջիկներ:

-Չինարիից:

-Իսկ Էդ որտե՞ղ ա:

«Մենք էլ տխրում էինք, որովհետև Չինարին պատմամշակութային վայր է, հենց հայ-ադրբեջանակն սահմանի մոտ գտնվում է 13-րդ դարից եկավ Խորանաշատ վանքը։ Բայց հիմա՝ ցուցահանդեսների ժամանակ շատերն են ճանաչում թե՛ մեր բիզնեսը, թե՛ գյուղը»:

Ընկերների համար ամենադժվար պատրաստվողը բնական ծաղիկներով էջանշաներն են։ «Չորացված ծաղիկները հատուկ խնամք են պահանջում, անընդհատ հետևել է պետք, որ չկորցնեն իրենց գույնը։ Բացի դա՝ ձմռան  վերջ և գարնան սկիզբ մեր հավաքած ու չորացրած ծաղիկները սպառվում են, ու պատվիրատուների համար երբեմն չենք կարողանում ծաղկավոր էջանշաններ պատրաստել»:

Ասպրամը ոգևորված պատմում է, թե ինչպես են ստեղծվում իրենց էջանշանները։

Ցանկալի չափի կտրում են թղթերը, հիմնականում ուղղանկյունաձև, բայց իմպրովիզեր շատ են անում՝ տալով էջանշաններին հետաքրքիր ձևեր։ Նկարազարդում են, հետո թողնում են չորանա, լամինացնում են, կտրում, և էջանշանը պատրաստ է։ Գրեթե նույնն է նաևի կավի դեպքում։

Ասպրամը պատմեց  նաև հետաքրքիր դեպքերի մասին։ «Մեզ տալիս են փոքրիկ սեղան, ու մեր պատրաստածների համար տեղը չի հերիքում։ Ամեն անգամ խառնվում ենք իրար, ու որոշել ենք՝ մյուս ցուցահանեսներին մեզ հետ մեծ սեղան տանել, որովհետև մեզ համար ամենափոքրիկ էջանշնանն ու զարդը նույնպես կարևոր են»:

ՉրնարիԱրթը շուտով կդառնա երկու տարեկան։ Առաջիկայում ընկերները պատրաստվում են նոր գաղափարներ իրագործել և հայտնի դարձնել իրենց փոքրիկ բիզնեսը։

Լիլիթ Դուրյան

2-րդ կուրս

Կիսվել