Հադրութից տեղահանված Գրիգորյանների ընտանիքն արդեն 8 ամիս է՝ ապրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում: 2020թ. հոկտեմբերի 6-ին են Գրիգորյանները դուրս եկել Հադրութի Հակակու գյուղից, 15 օր ապրել Դարբնիկ գյուղում, հետո՝ տեղափոխվել Սայաթ-Նովա:
Ռիտան և Վանյան պատմում են Հադրութը լքելու, իրենց տան հուշերի և Հադրութից մնացած վերջին իրերի մասին:
Ռիտա Գրիգորյան․ «Սեպտեմբերի 25-ին թոռանս ծնունդն էր, 26-ին էլ` տղայիս։ Բոլոր ընկերները եկան, հավաքվեցին. ի՜նչ կեր-խում, ի՜նչ բան։ Իրա ընկերներից մեկն էլ, որ «ԿԳԲ-ում» էր աշխատում, ասել էր` «առավոտ կռիվը սկսելու ա», տղաս էլ պատասխանել էր, թե «ա, լակոտ, ծենդ կտրե»։ Արդեն մի քանիսն իրենց կանանց ու երեխեքին ուղարկել էին Երևան, իսկ մենք չէինք հավատացել»:
Վանյա Գրիգորյան․ «Մեր շրջանում թող մի 10-15 հոգի իրանց իրերը, անասուններին վաճառած լինեն, բայց, դե, մեր պես մարդիկ տուժել են։ Մեր Հադրութում, ում տուն մտնում էիր գորգերը` փռած, հեռուստացույցը դրած էր։ Մեր շրջանը 45 գյուղ է, մեր գյուղը 600 տարվա պատմություն ունի, այնտեղ 600 տարի թուրք չի ապրել, հայրս է այնտեղ ապրել, հորս հայրը, իսկ հիմա․․․»:
Ռիտա Գրիգորյան․ «Ծնունդի օրը նոր սառնարան էին բերել, միանգամից լույսը չվառվեց, տղաս հանեց, ասում ա` «էս հազվագյուտ ա»։ Էդ լամպուշկան էլ (ցույց է տալիս լամպը,- հեղ․), հենց էդ օրը` ամսի 26-ին գցել էի պայուսակս, որ գնայի Ստեփանակերտ նորը գնեի, բերեի։ Դրել էի, որ մըննաս ընգնա ոչ։ Տղաս էլ վաշտի հրամանատար ա, հինգ րոպե չեն թողնում տանը մնա, թեկուզ ծնունդն էր, բայց առավոտ, հենց պատերազմը սկսվեց իրեն տարան»։
Վանյա Գրիգորյան․ «Հա, որ պատերազմ ա, իսկույն զանգում են, բայց որ մենք ենք պահանջում հետո, հերթ կա»։
Ռիտա Գրիգորյան․ «Գազելներ էին բերել, ասում էին` «ինչքան ժողովուրդ կա՝ մտեք գազելները, գնացեք»։ Էդ վեց հոգին էինք մնացել, իմացել էինք, թե գյուղը պիտի մենք պահենք։
Դե, ես էլ ինչքան մնացել եմ, ժամը 1-ին պոստեր հաց էի ուղարկում, ոչ մի ուտելու բան չկար էնտեղ։ Գնում էի, ուտելու բան պատրաստում, որ պոստերը հաց ուղարկեի, ինչքան մայկա, նասկի, տրուսիկ կար տանը, բոլորը ուղարկում էի։ Տղաս 14 զինվոր ուներ, որ մենակ ինքը չհագներ, բոլորին հասներ։ Տղաս ասում ա՝ «անընդհատ, որ լսում էի մարդ ա զոհվել, իմացել եմ, թե իմ Ավետս ա, իմ Տիգրանս ա»։ Շատ ծանր ա եղել։ էնքա՜ն եմ աստծուց գոհ․ երեք պատերազմի ա ինքը մասնակցել, իրա զինվորներին ոնց տարել ա, տենց բերել ա, էնքա՜ն եմ գոհ։ Ինքը «ԲՏՐ» էր քշում, զինվորները ասել են՝ «ընկեր Գրիգորյան, ինչ կլինի, արդեն հոգնած մեռնում ենք», երկու օր, գետի մեջ կանգնել են, բայց չեն իմացել մրսելը ինչ ա, վախից չեն մրսել։
Նոր տուն էին սարքել երեխեքը, ամեն մի կուբիկը բարձրացնելիս ուրախացալ էինք, որ տունը բարձրանում ա, մեբելը բերել էին միանգամից լցրել, հլը 700 հազար պարտք էին մնացել, ասել էին՝ «դե ամեն ամիս կփակենք»։ Պետությունը փակեց, բայց դե ոչ մի բանից չենք օգտվել, իրա սարքած բաղնիքում տղաս չի լողացել, նկարներն ա մեր տնից հուշ մնացել, ամեն մի րոպեն մեզնը հետ հինչա կատարվել, չարչարվալանք էդ տունը սարքալ, թոռներս էլ իրանց սարքած մահճակալը չեն մտել։
Հոկտեմբերի 6-ին դուրս եկանք։ Եկավ Արայիկը ասում ա՝ «Ռիտա տոտա, ոչ մեկի չեմ կարում հանեմ, արի դու մինչև Տող արի, իրանց հղե տնինք, դու էլի հետ դառ»։Դե ես ամեն կեսօրի հացը շինելիս եմ եղալ տղամարդկանց հետի։ Ասում էի՝ «բոլորդ եկեք մեր տանը հաց կերեք»: Բա՞ ինչ անեի, ոչ մի կնիկ չկար շենումը։ Վերջի օրը գնացել եմ գյուղապետին եմ տեսել, որ սասիսկա բան առնեմ, ուղարկեմ տղերքին, տասը մայեթը հանալ եմ, որ տամ, յեր չի կալալ, ասում ա թե՝ «այ կնիկ ինչ ես հանել, որ տաս, պոստերն ես ղրգում, տար»։
Եկանք հասանք Տող գյուղը, աղջիկս կանգնել ա, ասել՝ «մամա, եթե հետ գնաս, ես Երևան քինողը չեմ»: Մտածել եմ՝ «հենա մեկը կռվումը, էս մինս էլ ստեղ սպանի՞մ»։ Ամուսնուս ասել եմ՝ «արի գնանք Երևան թողենք իրան ու հետ կգանք»: Դե էլ ուր գայինք, արդեն թուրքը մտել էր մեր գյուղը»։
Վանյա Գրիգորյան․«Մեզ ինչ են ասել, ասել են երկու օրով եք գնում, երկու օրով, մունք էլ իմացել ենք, էն 2016-ի չորս օրյա պատերազմն ա։ Ես էլ յոթ հատ գլխարկ էի մի պայուսակի մեջ դրել, ասել եմ, որ երեխեքին տանեմ անտառ, այդ գլխարկները կդնեն գլխին։ Հարսիս ախպերը մի յոթ օր գյուղում էր, իմացել ա, թե լավ բան ա տիրած էդ պայուսակի մեջ, բերել ա։ Բոլորը շպրտել եմ, մեկը էլի պահում եմ, էդ էլ ա իմ տնից, թող էլի հուշ մնա։ Մեկ էլ երկու շոր էի ինձ համար դրել այդ պայուսակի մեջ, մինչև հիմա պահել եմ, չեմ հագնելու, չեմ լվանալու սենց որպես հուշ պահելու եմ:
Ու էս լամպուշկան ա մնացել, ինչքան ասում են դեն շպրտի, չեմ շպրտի, էս լամպուշկան սկականից հուշ ա, որ ինձ հետ բերել եմ, լամպուշկայով եմ դուրս եկել, լամպուշկայով էլ պիտի մտնեմ գյուղ»:
Աստղիկ Հովհաննեսով
2-րդ կուրս