«Յուրաքանչյուր երեխա ունի մեծ պոտենցիալ, և այդ երեխաները ապրում են ո’չ միայն...

«Յուրաքանչյուր երեխա ունի մեծ պոտենցիալ, և այդ երեխաները ապրում են ո’չ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում». «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակից

531

Անծանոթ համայնք տեղափոխվելը համալսարանը նոր ավարտած աղջկա համար ամբողջությամբ մարտահրավեր է. կենցաղային պայմաններ, հարաբերություններ, մանկավարժի մասնագիտություն։  Այսպես է Մարիամ Աղաբաբյանն սկսում իր պատմությունը «Դասավանդի’ր, Հայաստան»–ում։   «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակիցները գործուղվում են Հայաստանի տարբեր համայնքներ, երկու տարի ուսուցչությամբ զբաղվելու։

Մարիամը ծնվել է Ստավրոպոլում, սովորել՝ ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետում։ Համալսարանի ավարտական կուրսում 2017 թ.-ին տեղեկացել է «Դասավանդի’ր, Հայաստան»–ի մասին։ Ասում է՝ մինչև «Դասավանդի’ր, Հայաստան»–ին միանալն էլ միտք ուներ որևէ համայնքում դասավանդելու, սակայն դա իրատեսական չէր լինի, եթե «Դասավանդի’ր, Հայաստան»–ին չհանդիպեր։

Ծրագրին  միանալու առաջին մոտիվացիան ինքնաճանաչումն էր։ Երկրորդը՝ զարգացումը` իր ու երկրի՝ մասնվորապես գյուղերի։ Երրորդը աշխատանքային կարիերա ստեղծելն էր։

Մարիամը  2017-2019թթ. դասվանդել է Ստեփանավանի ավագ դպրոցում։

«Ծրագրին դիմել ու անցել եմ ավարտական կուրսում, հետո  օգոստոսին դիպլոմս վերցրել ու ճանապարհվել եմ համայնք՝ նոր մարտահրավերների, արկածային օրերի, նոր ծանոթությունների ու հետաքրքրությունների հետևից»,- պատմում է Մարիամը

Ստեփանավանում դասավանդելու տարիներին Մարիամը ամեն շաբաթ օր, որպես կամավոր, գնացել է Շիրակի մարզի Բագրավան և Անի գյուղեր՝ աշակերտներին ազգային պարեր սովորեցնելու։ Ինքն էլ  աշակերտներից էր շատ բան սովորում, օրինակ, ինչպես հաստատուն գնալ որոշմանդ հետևից։ Ստեփանավանի դպրոցում կազմակերպելլ էր  հայոց լեզվի խմբակ իններորդ դասարանցիների համար, ստեղծել էր  ընթերցանության «Ակտիվ» գրական խմբակը, որտեղ աշակերտների հետ գրքեր էին կարդում ու քննարկում։

Մարիամի ամուսինը հիմա «Դասավանդի’ր, Հայաստան»-ի մասնակից է, նրանք ընտանիքով տեղափոխվել են Ախթալա։ Մարիամն ու Կարենը  հանդիպել են դեռևս 2014թ.-ին, ամուսնացել են  ծրագրի երկրորդ տարում։ Մարիամը շաբաթվա չորս օրը Ստեփանավանում էր, մյուս օրերը՝ Էջմիածնի Հայթաղ գյուղում։

«Ես չեմ ստիպել ամուսնուս դիմել ծրագրին։ Սկզբնական շրջանում հարցնում էի՝ քեզ պատկերացնո՞ւմ ես ծրագրում։ Հետո, երբ ծնվեց մեր առաջին բալիկը՝ Էմմանուել-Րաֆֆին, երկուսով սկսեցինք զբաղվել նրա զարգացմամբ։ Ես նկատեցի, որ ուսուցչությունը ստացվում է ամուսնուս մոտ, ու հարցրի՝ գուցե դիմե՞ս, քո կարիքը կա համայնքներում։ Երկար քննարկումներից հետո դիմեց։ Ես ու նա «ամենուր միասին» սկզբունքով ենք առաջնորդվում։ Եվ երբ դեռևս մեր երկրորդ բալիկը՝ Հովելը, երկու ամսական էր, տեղափոխվեցինք Ախթալա՝ դասավանդելու, ապրելու, ստեղծելու, զարգանալու…»,- ասում է Մարիամը։

Որքան են մնալու Ախթալայում, հստակ չէ։ Մարիամը փորձում է  հնարավորինս ակտիվ ներգրավվել համայնքում՝ «Ավո» նախաձեռնության շրջանակում Ազգային պար դասավանդելով։

Կապը «Դասավանդի’ր, Հայաստան»–ի հետ շարունակվում է՝ Մարիամն աշխատում է որպես Կրթական ծրագրերի նախագծման ու գնահատման մասնագետ։

«Եթե մեկ անգամ խորքային իմաստով իրապես առնչվում ես «Դասավանդի’ր, Հայաստան»–ի հետ, միշտ մնում ես վերջինիս դեսպանը, իսկ լինել «Դասավանդիր»–ի դեսպան, նշանակում է հավատալ, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու իրավունք, որ յուրաքանչյուր երեխա յուրահատուկ է ու ունի մեծ պոտենցիալ, և այդ երեխաները ապրում են ո’չ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում»։

Ապագայում էլ Մարիամը շարունակելու է կրթությունը և զբաղվելու է երեխաների զարգացմամբ։

Ժաննա Բեքիրյան

2-րդ կուրս

Կիսվել