Նոր ռադիոձեռագիր և ռադիոի նորովի մոտեցում․ հարցազրույց New.armradio.am- ի լրագրող Անի Պողոսյանի...

Նոր ռադիոձեռագիր և ռադիոի նորովի մոտեցում․ հարցազրույց New.armradio.am- ի լրագրող Անի Պողոսյանի հետ

413

-Դուք ռադիոյի նորացված տարբերակն եք ներկայացնում ո՞րն է ծրագրի նպատակը:

-Հիմա մարդուն հետաքրքրելը շատ բարդ է, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ամեն ինչ տեսել են: Օրինակ՝ շատ հաճախ մեր ընթերցողների թողած կարծիքներից հասկանում եմ, որ, թող կոպիտ չհնչի, բայց սովորական մարդիկ չեն, և մեր նորացված տարբերակը հենց նման մարդկանց համար է, ովքեր կարդալուց հետո չեն ասելու «հա ի՞նչ»: Մենք ամենաշատը հենց դրանից ենք վախենում, որ այդ «հա ի՞նչ»-ը  չառաջանա։

Եվ այո՛, մենք փորձում ենք այդ տարբերակով ձգտել նրան, որ մեր ընթերցողի մեջ թեկուզ մի փոքրկ բջիջ սկսի մի ուրիշ ձև աշխատել։

Ձեր նյութերում պատմությունները, հերոսները, ներկայացված են հատուկ և հետաքրքիր տեսանկյունից, ինչպե՞ս եք կատարում թեմաների և կերպարների ընտրությունը:

-Շատ-շատ դժվարությամբ, որորվհետև ովքեր ծանոթ են մեր բովանդակությանը, տեսնում են, որ էնտեղ յուրաքանչյուր թեմա յուրովի է մատուցվում՝ շատ յուրովի, մենք ձգտում ենք դեպի «վաու» էֆեկտ, և այդ էֆեկտին հասնելու համար չեք էլ պատկերացնում, թե քանի թեմայով ենք մերժվում։

-Կասեք՝ ինչպե՞ս եք տարբերակում ավանդական  և նորացված ռադիոյի ձևերը:

-Ես ինքս ավանդական ռադիոյի սպառող չեմ եղել, և իմ բախտը բերեց այնքաով, որ ես հայտնվեցի ռադիոյում, երբ ռադիոն նորարարության կարիքն ուներ, և ես էլ եմ այն մարդը, ով փորձում է մի քիչ դուրս գալ ավանդականից: Չէ՛, ավանդական պիտի իմանաս, ու շատ լավ պիտի իմանաս,  և երբ դու դա գիտես, արդեն ակամայից գալիս է այն զգացողությանը, որ լավ, էլ ի՞նչ կարելի է անել, ու հավատացեք՝ գտնում ես այն, ինչ քեզ պետք է։

-Եկեք խոսենք հերսների մասին, ո՞վ կարող է լինել ձեր նյութի հերոսը սկզբից հերոսներին եք ընտրու՞մ, հետո թեման, թե՞ հակառակը։

-Սկզբից պիտի հասկանանք, թե ինչ ենք ուզում լսել, հետո նոր հասկանանք, թե ով կարող է խոսել դրա մասին, այսինքն մեր թեման այնքան պիտի ուրվագծի մեզ, այնքան հետաքրքրի և բովանդակություն տա, որ թեմայից ելնելով ընտրենք հերոս: Բայց չէի ասի, որ հերոս ընտրելը հեշտ է, հերոսի դեպքում էլ շարժվում ենք անսովորի և տարբերվողի սկզբունքմերով։

Կպատմե՞ք նախահիմքերի մասին, ինչպե՞ս է ստեղծվել նոր ռադիոն, ո՞վ է առաջարկել, ու՞մ գաղափարն է եղել:

-Նմանատիպ «գերծանրքաշային» գաղափար կարող էր առաջանալ միայն Պարոն Խումարյանի մոտ (հանրային ռադիոյի տնօրեն): Իմ կարծիքով նրա երևակայությունը անսահմանափակ է, և սա էլ իր մտահաղացումն է եղել, կադրերն էլ բնականաբար ինքն է ընտրել, ու իմ բախտը այդ առումով շատ է բերել, որովհետև ինձ համար ավելի լավ չէր կարող լինել։

-Կայքը ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ նյութերը ցանկալի հաճախականությամբ չեն հրապարակվում, ինչպես նաև կան չլրացված հատվածներ ի՞նչով է սա պայմանավորված։

-Քանի որ մեր առաջ դրված է տարբերվող լինելու, անսովոր և հետաքրքիր բովանդակություն ունենալու սկզբունքը, և մի քիչ դժվար է ստեղծել նոր բան, այդ իսկ պատճառով երկար է տևում: Շատ ժամանակ է տանում, լինում է, որ օրեր է պահանջում, և նյութերը գուցե ցանկալի հաճախականություն չունեն, ցանկալի շատությամբ չեն, այնուամենայնիվ, որակը մեզ համար առաջնահերթություն է։

Իսկ ինչ վերաբերում է կայքի չլրացված հատվածներին, պիտի ասեմ, որ դա միայն տեխնիկական խնդիր է, որը ընթացքում կլրացնենք։

Եվ մեր վերջին, ամփոփիչ հարցը ի՞նչ սպասի Ձեզանից ընթերցողը ապագայում։

-Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում մարդիկ իրոք շատ սիրեցին մեր կայքր, ուզում եմ ներեղություն  խնդրել լսարանից, որ սպասված արագությամբ չի լինում հրապարակումները, և ինչպես ասացի, ժամանակի խնդիր է դա։ Լսարանը թող սպասի ինտերակտիվ շփման։

Լսարանը թող սպասի նոր հերոսների և նոր թեմաների, որոնք շատ առօրեական են, բայց որոնց իրենք այդ տեսանկյունից չէին դիտարկի ու չէին էլ պատկերացնի, որ դա այնքան բնական է և անքան հարմոնիա կա դրա մեջ։

Ալինա Սաակյան

2-րդ կուրս

Կիսվել