Մեմերը և դրանց նպատակները

Մեմերը և դրանց նպատակները

346

«Շնորհավորում եմ բոլորի մարտի 8-ը, հատկապես՝ կանանց և աղջիկների»․ Գալուստ Սահակյան։ Մեմ դարձած այս արտահայտությունը գիտեն ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս ապրող հայերի մեծամասնությունը։ Երբ ասում ենք մեմ, միանգամից մտաբերում ենք լուսահոգի Գալուստ Սահակյանի և այլ քաղաքական գործիչների արված արտահայտությունները։

Մեմը ցանկացած գաղափար, խորհրդանիշ, եղանակ, իրավիճակ է, կամ գործողության ընթացք, որը գիտակցաբար կամ անգիտակցաբար փոխանցվում է մարդուց մարդու՝ խոսքի, գրի, տեսանյութի, ծեսերի, ժեստերի և այլ միջոցներով։ «Մեմ» տերմինը և դրա հասկացողությունը ներկայացվել են էվոլյուցիոն կենսաբան Ռիչարդ Դոքինզի կողմից 1976 թվականի «Էգոիստական գեն» ֆիլմում։ Հայաստանում մեմերի զարգացումն ավելի նոր թափ առավ համացանցի ստեղծման ի հայտ գալուց ի վեր։ Մարդիկ սկսեցին տարբեր սոցհարթակներում բացել խմբեր, որտեղ սկսեցին տեղադրել տարբեր քաղաքական գործիչների, արտիստների, հայկական հաղորդումներից ծիծաղելի, երգիծական հատվածներ, որոնք ուղեկցվում էին նմանատիպ բնույթ ունեցող գրառումներով։ Հայկական մեդիադաշտում կարելի է առանձնացնել մեմերի երկու ուղղություններ՝ մշակութային և քաղաքական։ Նմանատիպ խմբերից է՝ «Նիկոլի թվի խոխեքը» ֆեյսբուքյան խումբը, որը ստեղծվել է 2018 թ-ին։ Խմբի ստեղծող Լիլիթ Քոչարյանը պատմում է խմբի ստեղծման դրդապատճառի և նպատակների մասին. «Հեղափոխության առաջին օրերին տարբեր օգտատերեր ստեղծում էին մեմեր ու տարածում ֆեյսբուքյան հարթակում։ Հումորային նպատակ ուներ, սթրեսից ազատելու և թեթևանալու համար էր։ Որպեսզի այդ մեմերը չկորչեին, որոշեցի հավաքել և ստեղծել խումբ, որտեղ էլ մարդիկ կիսվում էին իրենց մեմերով։ Այդ խումբը հիմա արխիվ է ծառայում շատերիս համար։ Երբեմն նայում ենք, թերթում, վերհիշում իրադարձությունները։ Այդ մեմերը կապված էին այդ ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ»։

Ինտերնետային մեմերը լինում են տարբեր ձևերով, և դրանց ժողովրդականությունը հաճախ բխում է դրանց հարաբերականությունից, հումորից կամ ընթացիկ իրադարձություններին կամ փոփ մշակույթին ծանոթանալու ձևից: Տարբեր են՝ սկսած ձևաչափի բազմազանությունից, մինչև մշակութային հղումներ, վիրուսային բնույթից մինչև ինտերնետ ենթամշակույթներ, հումոր և երգիծանք և այլն:

Այսօր հայաստանյան մեդիադաշտում ևս կարող ենք գտնել մեմեր` վերցված հայ քաղաքական գործիչներից,  տարբեր սերիալներից, սիթքոմներից, հաղորդումներից, որոնք լայն տարածում են գտել մեր հասարակության մեջ և անընդհատ շրջանառվում են։ Հոգեբան Անի Ապիտոնյանը կարծում է, որ մեմերը դրական ազդեցություն են ունենում մարդկային հույզերի և էմոցիաների վրա։ «Ընդհանուր առմամբ մեմերը հումորային բնույթի են և չեն կարող բացասական ազդեցություն թողնել մարդկան վրա»,-նշեց հոգեբանը։

Մեմերը հիմնականում հետաքրքրում են երիտասարդներին: Ուսանող Լենա Վարդանյանը կարծում է, որ մեմերը հետաքրքիր են, ծիծաղաշարժ, մանավանդ հումորային և ֆիլմերից առանձնացված մեմերը։ «Ըստ իս՝ դրական ազդեցություն ունեն մեմերը, որովհետև ծիծաղաշարժ են, երբեմն էլ կարող են հետաքրքիր դարձնել որևէ ֆիլմ, կերպար կամ հաղորդում, որից մեմ են պատրաստել։ Այդպես եմ նայել «Game of Thrones» սերիալը։ Արշակ Հայրապետյանը ևս կարծում է, որ մեմերը հումորային բնույթ ունեն։ «Եվ ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունեցող մեմերը հանդիպում են ֆեյսբուքում»,-նշեց Արշակը։

Տեխնոլոգիաների շարունակական զարգացումը նպաստավոր է նաև  մեմերի զարգացման համար: Ընդլայնված իրականությունը, վիրտուալ իրականությունը և այլ զարգացող տեխնոլոգիաները կարող են նոր եղանակներ ներկայացնել մեմերի ստեղծման և տարածման համար:

Լուսինե Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել