Զբոսաշրջության ո՞ր ուղղություններն են նախընտրում հայերը Հայաստանից դուրս հանգստի համար

Զբոսաշրջության ո՞ր ուղղություններն են նախընտրում հայերը Հայաստանից դուրս հանգստի համար

872

Վերջին տարիներին զբոսաշրջությունը  նկատելիորեն զարգանում է ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս հայերի համար: Եվ կարծես թե այժմ արտերկրում հանգիստ անցկացնելն ավելի մատչելի է, քան Հայաստանում: Մեզ հետ զրույցում «Վարդան Թրավել» տուրիստական գործակալության աշխատակցուհի Մարգարիտա Երանոսյանը նշեց, որ երկար տարիներ ամենամեծ պահանջարկը վայելող ուղղությունը  դեպի Եգիպտոս է, քանի որ այդ ուղղությամբ առաջարկվող փաթեթները մատչելի են և հարմար: Երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, մասնավորապես Դուբայը: Իսկ երրորդ տեղում կարելի է նշել Շրի Լանկայի ուղղությունը, որի մեծ պահանջարկի շնորհիվ արդեն իրականացվում են  նաև ուղիղ թռիչքներ Հայաստանից դեպի այդ երկիր:

Համացանցում հաճախ կարելի է նկատել վերոնշյալ ուղղություններով, մասնավորապես դեպի Եգիպտոս մատչելի գներով զբոսաշրջային տուրերի կազմակերպման վերաբերյալ գովազդներ: Մեր այն հարցին՝ արդյոք այդ գովազդներրի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, Մարգարիտան պատասխանեց. «Սա մեր հաճախորդների կողմից հնչեցվող ամենատարածված հարցերից մեկն է: Այո՛,  պետք է նշեմ, որ գովազդներն իրական են: Հիմա բավականին մատչելի է Հայաստանից դուրս հանգստանալը, սակայն պետք է նշեմ նաև, որ ներկայացվող ցածր գները հիմնականում ցածրակարգ հյուրանոցների համար են, կան բարձրակարգ հյուրանոցներ, որոնք, բնականաբար, արժեքային առումով նույնպես բարձր են»:

«Վարդան Թրավել» գործակալությունը անհատական ուղևորություններից բացի հաճախ կազմակերպում է նաև խմբային ճամփորդություններ, որոնք իրականացվում են հենց  գործակալության հիմնադիր-տնօրեն Վարդան Սարգսյանի անմիջական ուղեկցությամբ և ղեկավարությումբ: Իսկ առաջիկայում սպասվող  ճամփորդությունների  մասին զրուցակիցս ասաց.  «Մեզ մոտ ողջ տարին հագեցած է խմբային ճամփորդություններով, և մեկ ճամփորդությունից մյուսը լինում է մեկ, առավելագույնը երկու օր դադարով, և այդ ամենը Վարդան Սարգսյանի անմիջական ղեկավարությամբ»: Մարգարիտան նաև նշեց, որ առաջիկայում նախատեսվում են ուղևորություններ դեպի Ճապոնիա, Մալայզիա, Սինգապուր, Բալի, Բրազիլիա, Մարոկո: Շուտով Հայաստանից առաջին խումբը կմեկնի նաև դեպի Ավստրալիա:
Ի դեպ, այս թիմը ստեղծել է նաև հավելված, որը երկու օրում ամենաշատ ներբեռնված հավելավածը համարվեց Հայաստանում: Հավելվածի միջոցով աշխարհի յուրաքանչյուր ծայրից կարելի է վայրկյանների ընթացքում գրանցվել խմբային ճամփորդություններին: Իսկ հավելվածը, ըստ Մարգարիտա Երանոսյանի,  ստեղծվել է, քանի որ իրենց առաջարկած խմբային տուրերի տեղերը շատ արագ են սպառվում, որոնց գրանցումների համար առաջ անհրաժեշտ էր մոտենալ գրասենյակ, իսկ մարզերում կամ Հայաստանից դուրս բնակվող մեր հայրենակիցները հաճախ չէին հասցնում գրանցվել: Ուստի և իրենք որոշեցին ստեղծել հավելված, որի միջոցով աշխարհի ցանկացած ծայրից հնարավոր կլինի գրանցվել խմբային տուրերին րոպեների ընթացքում:

Անի Մանուկյան
5-րդ կուրս

Կիսվել