Մեկնարկում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ հոբելյանական ցուցահանդես-վաժառքը

Մեկնարկում է «Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ հոբելյանական ցուցահանդես-վաժառքը

213

Փետրվարի 19-21 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում  անկացվելու է ցուցահանդես-վաճառք։ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով` փետրվարի 19-ը հագեցած է լինելու Թումանյանական շնչով. կընթերցվեն հեքիաթներ, կանցկացվեն վիկտորինաներ։

-Արդեն 3-րդ տարին է իրականացնում ենք մի նախագիծ, որի շրջանակում փետրվարի 19-ին Երևանում ծնված նորածիններին նվիրում ենք առաջին գիրքը` հիմք դնելով իրենց գրադարանին։

Այս տարի իրականացվելու է նոր նախագիծ` «Կարդում են հայրիկները»։ Այս խորագրի ներքո իրենց աշխատանքերը կներկայացնեն գրող Արմեն Գրիգորյանը և մանկավարժ Սմբատ Գոգյանը։

Հաջորդող օրերին նախատեսվում է իրականացնել հանդիպում Էդիտ Պրինտ հրատարակչության ներկայացուցիչների  հետ, իսկ Կոմիտասի  թանգարան-ինստիտուի ներկայացուցիչը  կներկայացնի իրենց հեղինակային ծրագրերը։ Կազմակերպվելու  է նաև հանդիպում հոգեբանի հետ, որի շրջանակում քննարկվելու է «Ի՞նչ և ինչու՞ կարդալ մինչև 3 տարեկան երեխաների համար» հարցը։

Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանի խոսքով՝ այդ օրերին գործելու է նվազագույնը 20% զեղչ բելոր գրքերի համար։

-Այս տարի 20-րդ հոբելյանական տարին է. հրավիրում ենք բոլորին մասնակցելու միջոցառմանը և ձեռք բերել լավագույն գրքերը։ Միջոցառմանը հիմականում մասնակցում են մեծ հրատարկչությունները` Զանգակը, Էդիտ Պրիտը, Արևիկը և այլ հրատարակչություններ։

Մկրտիչ Կարապետյանը հավելեց, որ սկսած 2012 թվականից նախատեսվում էր  նման միջոցառում իրականացնել արտերկրում,սակայն ֆինանսական խնդիրների պատճառով մինչ օրս չի իրականացվել։

Ռուզաննա Տոնոյանի խոսքով՝ այս միջոցառումը շատ սպասված է, և արդեն կան նախապես գրանցված խմբեր մասնակցության համար։

Միջոցառման ժամանակ կպարգևատրվեն  գրադարանի լավագույն ընթերցանոցղները։ Նրանք 12 են։ Ռուզան Տոնոյանի խոսքով՝ այս ծրագիրը իրականացվում է արդեն 5 տարի։

-Լավագույններն ընտրվում են տարբեր տարիքային խնբերից, և  հաշվի է առնվում իրենց ակտիվ մասնակցությունը  գրադարանի մշակութային կյանքին, ինչպես նաև տարվա ընթացքում պետք է կարդացած լինեն նվազագույնը 40 գիրք։ 12 մասնիկցները պարգևատրվում են վկայականներով և խորհրդանշական նվերներով։

«Մանկապատանեկան գրքի երևանյան» 20-րդ հոբելյանական ցուցահանդես-վաժառքը կսկսվի փետրվարի 19-ին  ժամը 9։00 Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։

Մոնիկա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել