Հայաստանում և ամբողջ աշխարհում առաջնային խնդիրներից են դարձել ճարպակալումը և ավելորդ քաշը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2016 թ․-ին ամբողջ աշխարհում չափահաս 1,9 մլրդ մարդ ունեցել է քաշի ավելցուկ, որից 650 մլն-ը` ճարպակալում: Մինչև 5 տարեկան 43 մլն երեխա ունեցել է ավելորդ քաշ: Սննդաբան Դիանա Մինասյանի հետ քննարկել ենք ավելորդ քաշի պատճառները, դրա միտումները ու պայքարի միջոցները:
Հեղինակ՝ Քրիստինե Թարվերդյան