Ինչու՞ չկա պատվաստանյութ

Ինչու՞ չկա պատվաստանյութ

190

Սեզոնային գիրպները Հայաստանում

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իր վերջին ասուլիսի ժամանակ անդրադարձավ սուր շնչառական հիվանդությունների թվի կտրուկ աճին։ Ըստ նրա՝ դպրոցներում բուժքույրերը կզննեն աշակերտներին, այնուհետև, ախտանշաններ նկատելու դեպքում, աշակերտին կուղարկեն տուն։

Որպես լուծում՝ նախարարը ընդգծել է սեզոնային գրիպների դեմ պատվաստումները։ Նա նշեց, որ պատվաստանյութը Հայաստանում առկա է դեռևս հոկտեմբեր ամսից։ Այս մասով քաղաքացիները կարող են անհոգ լինել և օգտվել պատվաստանյութից։

Քովիդը

Քաղաքացիները Քովիդի դեմ պատվաստվելու համար կանգնում են լուրջ խնդրի առաջ, քանի որ Հայաստանում այս պահին չկա համապատասխան պատվաստանյութ։ Մենք անցկացրել ենք հարցում Երևան քաղաքի X պոլիկլինիկայում գտնվող քաղաքացիներից, թե արդյոք նրանք ցանկություն են հայտնել նորից ստանալ պատվաստանյութ, ինչին պատասխանել են՝ այո, սակայն նրանց տեղեկացրել են, որ այս պահին չեն կարող, քանի որ պատվաստանյութ չկա։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից տեղեկանում ենք, որ պատվաստանյութի բացակայությունը պայմանավորված է նախարարության հայտարարած մրցույթների չկայանալով, դիմողներ չլինելով։ Նրանք կրկին մրցույթ են հայտարարել՝ հուսալով, որ այս անգամ դիմողներ կլինեն։

Ինչո՞ւ չեն դիմում

Իհարկե, չկան միանշանակն և հստակ պատճառներ, սակայն Մարիամ Ծատրյանը պարզաբանում է, որ քաղաքացիները շահագրգռված չեն մասնակցել։ Նրանք պարբերաբար հայտարարում են մրցույթ, սակայն մասնակիցներ չեն լինում, չեղարկվում է ու նորից են հայտարարում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցելու պատրաստակամություն է հայտնել․ շուտով կլինեն պատվաստանյութեր։

Ինչո՞ւ հիմա  չեն կարող պատվաստվել

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում առկա պատվաստանյութերը ժամկետանց են․ դրանք մարդասիրական տրամադրվածներն են եղել, ոչ թե պետբյուջեով ձեռք բերվածը։ Թե ե՞րբ կլինի պատվաստանյութ Հայաստանում՝ Մարիամ Ծատրյանը դժվարանում է պատասխանել։

Ռուզաննա Ստեփանյան

4-րդ կուրս

Կիսվել