Դպրոցներում «Առողջ ապրելակերպ»-ի խմբակներ. դասընթացներն ու ակնկալվող արդյունքները

Դպրոցներում «Առողջ ապրելակերպ»-ի խմբակներ. դասընթացներն ու ակնկալվող արդյունքները

224

Առողջ ապրելակերպ  դպրոցներում դասավանդվել է սկսված 2007 թվականից ֆիզկուլտուրա առարկայի շրջանականերում 8-11 դասարաններում։ Այժմ առանձնացվում է և գործելու է առանձին խմբակով։  Նախատեսվում է դասավանդել 5-11-րդ դասարաններում։

-Ֆիզկուլտուրայի դասից առանձնացման պատճառն այն է, որ ուսուցիչը չի կարողանում ճիշտ ուսուցանել և ճիշտ մոտեցում ցույց տալ։

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) գնահատման, մշակման և զարգացման բաժնի պետ, «Առողջ ապրելակերպ» աշխատանքային խմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանի խոսքով դպրոցներից ընտրվել են 100 մենթորներ, ովքեր 2 փուլով անցել են վերապատրաստումներ և նրանք էլ կդասավանդեն.

-Մենթորները դպրոցներում աշխատող ուսուցիչները և հոգեբաններն են, և եթե այստեղ որևէ վտանգ լիներ, դժվար թե համաձայնեին դասավանդել։

Ըստ Արաբկիր բժշկական համալիրի երեխաների և դեռահասների առողջության իստիտուտի մանկաբույժ, դեռահասների առողջության ծրագրերի համակարգող Մարինա Մելքումովայի՝ դասի շրջանակում դասավանդվող նյութը ուղղված է անձի զարգացմանը և անվտանգությանը։ Սովորեցնելու են առաջին բուժօգնություն, ծխախոտի, թմրամիջոցի և ալկոհոլի վնասակար ազդեցությունների մասին և ինչպես խուսափել դրանցից։ Կան  վերարտադրողական առողջությանը վերաբերող թեմաներ, որոնք ներկայացված են տարիքին համապատասխան։

-Օրինակ 5-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկում կա ընդամենը  աճ և զարգացում թեման, անգամ վերարտադրողական առողջություն արտահայտություն  չկա, սակայն մեծ ամուկ բարձրացավ։

5-րդ դասարանի համար նախատեսված ձեռնարկում կա նաև առանձնացված դաս աղջիկների համար, որը վերաբերում է դաշտանային ցիկլին։ Ըստ Մարինա Մելքումավայի՝ այժմ աղջիկների մոտ դաշտանյին ցիկլը սկսում է 9, 10 տարեկան հասակում, և երեխաները արդեն  պետք է պատրաստ լինեն այդ փոփոխությանը։

-Ես որպես բժիշկ տեսնում եմ, որ շատ դեպքերում ծնողները չեն կարողանում խոսել այդ հարցի շուրջ և անգամ խնդրում են բժշկին բացատրել երեխային։

Ըստ Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանի՝ մեծ ձեռքբերում է, որ երեխաները դպրոցում հնարավորություն ունեն քննարկել սթրեսի կարգավորումը, հաղորդակցումը և այլ թեմաներ։

-Յուրաքանչյուր դասարանում տարիքին համապատասխան քննարկվում են հոգեկան առողջության տարբեր թեմաներ։ Թեմայի շրջանակներում քննարկում ենք մարդու ինքնագնահատականի, ինքնության ձևավորմանը, մասնագիտության ընտրությոանը վերաբերող թեմաներ։ Այսօր մենք չենք կարող վերահսկել թե դեռահասները ինչ տեղեկատվություն են ստանում, և իրեց պաշտպանելու միակ տարբերակ գրագետ և ճիշտ տեղեկություն տրամադրելն է։

Այս ծրագիրը 2 տարի է  փորձարկվում է  Տավուշի մարզի գրեթե բոլոր դպրոցներում։ Փորձարկումներից հետո վերանայվել է և որոշ փոփոխություններ է կատարվել ուսուցչի ձեռնարկում և սկսվել է կիրառվել այլ դպրոցներում։

Մոնիկա Ավետիսյան

4-րդ կուրս

Կիսվել