Վարձով տների գների բարձրացման պատճառով մեծացել է ուսանողական հանրակացարանի պահանջարկը

Վարձով տների գների բարձրացման պատճառով մեծացել է ուսանողական հանրակացարանի պահանջարկը

316

Շատ ուսանողներներ ուսումնական տարվան ընդառաջ մարզերից տեղափոխվում են Երևան։ Քանի որ տան վարձակալության արժեքները կտրուկ բարձրացել են, ուսանողները նախընտրում են բնակվել համալսարաններին պատկանող հանրակացարանում։

-Հանրակացարանի սենյակների գումարը սկսում է 30.000-ից եւ հասնում մինչեւ 60.000-ի (կախված է սենյակների քանակից): Ուսանողի համար սա մատչելի է, եթե հաշվի ենք առնում այսօրվա տան վարձակալության գները։

ԵՊՀ-ի հանրակացարանում, որը գտնվում է Ծարավ աղբյուր 55/5 հասցեում, գործում է 125 սենյակ, որից 66-ը 1 սենյականոց է (արժեքը 60000 ՀՀ դրամ), 47-ը` 2 սենյականոց (արժեքը 40000-45000 ՀՀ դրամ` կախված սենյակի մակերեսից), 8-ը` 3 սենյականոց (արժեքը 35000 ՀՀ դրամ), 4-ը` 4 սենյականոց (արժեքը 30000 ՀՀ դրամ)։ Սենյակների համար վճարվող վարձը բավարարում է հոգալ հանրակացարանի խնդիրները, և համալսարանը լրացուցիչ միջոցներ չի տրամադրում, քանի որ վարձավճարները համապատասխանեցվել են այսօրվա շուկայական արժեքներին։

Հանրակացարանը վերանորոգվել է 2019 թվականին։  Բոլոր սենյակները կահավորված են և հարմարավետ։ Այժմ այնտեղ գործում է համակարգչային սենյակ,10 խոհանոց, որոնցում   տեղադրված են անհրաժեշտ կենցաղային բոլոր սարքավորումները։ Ուսանողները հանրակացարանի միակ թերությունը համարում են բուժկետի բացակայությունը։

ԵՊՀ-ի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանի խոսքով` հանրակացարանում մուտքն ու ելքը կարգավորվում է շատ խիստ ձևով, պահանվում են անվտանգության բոլոր կանոնները։

-Կարգապահությունը հաստատված է տնօրինության կողմից։ Կան հստակ նշված վայրեր, թե որտեղ չի կարելի ծխել, որտեղ չի կարելի աղմկել և այլն։ Կա հստակ ժամային գրաֆիկ, որից հետո մուտքն հանրակացարան արգելվում է, թույլ է տրվում միակ հատուկ դեպքերում, եթե ուսանողը նախապես զգուշացրել է։ Հանրակացարանի բնակչի խոսքով մուտքն իրականացվում է միայն անձը հաստատող փաստաթղթով։

-Հանրակացարան մուտքն ազատ է օրվա ընթացքում: Հանրակացարանի դռները փակվում են 00:00-ին: Մեր հարազատները կարող են այցելել մեզ՝ պահակակետում նշելով մեր տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար եւ այլն),- նշում է ուսանողը:

Երևանի պետական համալսարանին պատկանում է միայն այս հանրակացարանը, որում գործում է 125 սենյակ և բոլորն էլ զբաղված են։ Արման Մալխասյանի խոսքով՝ չի նախատեսվում ավելացնել սենյակների քանակ, քանի որ չկա բավարար տարածք, և դա անհարմարություն կստեղծի։ Սակայն հնարավոր է նոր տարածքի տրամադրում։

-Նորը կառուցելու համար մենք հայտ ներկայացրել ենք ԿԳՄՍ նախարարություն։ Անգամ քննարկվում էր Զեյթունի հանրակացարաններից մեկի տրամադրումը, սակայն դեռ չկա վերջնական որոշում։ Այս հարցը հիմա համալսարանի և նախարարության քննարկման տիրույթում է։

Հանրակացարանում ապրելու համար դիմումները պետք է ներկայացնել ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտրին,  հաստատումից հետո ուսանողի հետ կնքվում է պայմանագիր մինչ ուսումնական տարվա ավարտը ժամկետով, սակայն կարող է նաև վաղ չեղարկվել։

-Դա ուսանողի իրավունքն է, եթե այլևս չի ցանկանում ապրել հանրակացարանում, կատարվում է վերջնահաշվարկ, որից հետո չեղարկվում է պայմանագիրը։

Ըստ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորի՝ միանգամից մի քանի տարի ժամկետով պայմանագիր ուսանողի հետ կապելը իրատեսական չէ, քանի ոչ ուսանողը կարող է համալսարանից դուրս մնալ, կամ այլ խնդիրներ առաջանալ, և դրանից ելնելով կնքվում է 1 տարի ժամկետով։

Հանրակացարանում ապրելու համար  դիմումները կարող են ուղարկել ինչպես ԵՊՀ֊ի, անյպես էլ մյուս բուհերի ուսանողները, սակայան առաջնահերթությունը տրվում է ԵՊՀ-ի ուսանողներին։ Վերջիններիս տեղավորելուց հետո թափուր տեղերի առկայության դեպքում նոր տեղեր են հատկացվում այլ բուհերի ուսանողներին։

Մոնիկա Ավետիսյան

Ալյոնա Ամիրխանյան

4-րդ կուրս

Կիսվել