Մասիս քաղաքը տոնում է իր 55-ամյակը

Մասիս քաղաքը տոնում է իր 55-ամյակը

247

Սեպտեմբերի 15-ին Մասիս քաղաքը դարձավ 55 տարեկան: Վաղ առավոտից քաղաքը մարդաշատ էր: Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն առավոտից շրջում էր համայնքի կենտրոնական փողոցներով և շնորհավորում բնակիչներին: Օրը հագեցած էր բազմաբովանդակ ծրագրով, լի բազմաթիվ անակնկալներով: Միջոցառումը մեկնարկեց ժամը 11:00-ին Դավիթ Համբարձումյանի շնորհավորական ուղերձով, այնուհետև Սուրբ Պատարագով:

Համայնքապետի խոսքով, այս տարի ոչ բոլոր համայնքներն էին ներկա, նա հույս ունի որ մյուս միջոցառումներին կներկայանան նաև բիզնես կենտրոնները:

Միջոցառմանը Մասիսի շրջանում բնակվող շուրջ 27 գյուղերի բնակիչներ տոնական շքերթով դուրս եկան հրապարակ` իրենց գյուղի անվան ցուցանակներով, որին հաջորդեց նաև մարզական շքերթը: Ամեն գյուղ ուներ իր տաղավարը, որտեղ ներկայացված էին ավանդական արհեստագործ վարպետների աշխատանքները:

Դավիթ Համբարձումյանը խոսեց նաև առաջիկայում իրականացվող ծրագրերի մասին, նա նշեց, որ առաջիկա ծրագրերի մեջ են մտնում մանկապարտեզների վերանորոգումը, փողոցների ասֆալտապատումը և քաղաքի լուսավորությունը:

Միջոցառումը եզրափակեց Հայաթ Փրոջեքթը` համերգային ծրագրով:

Սոնա Ռուբենյան

2-րդ կուրս

Կիսվել