Սեպտեմբերի 28-29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տաճարում տեղի ունեցավ Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունը։
Արարողության ընթացքում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն բարձրագույն պարգևներ շնորհեց ազգային բարերաներին, որոնց նվիրատվություններով իրականցվեց Մայր Տաճարի հիմնանորոգումը։ Վեհափառ հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց ավագ սուրբ սեղանը, որը 303թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը օծել էր հանուն Սուրբ Մարիամ Աստվածածնի։
Մյուռոնօրհնության արարողությանը հոգևորականները դուրս են բերել Կենաց փայտի մասունքով խաչը, Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, Ցեղասպանության նահատակների մասունքարանը: Այս տարի դուրս են բերվել նաեւ Սուրբ Անանիա առաքյալի և Ղուկաս Ավետարանչի աջերը, Սուրբ Սահակ Պարթևի մասունքը: Մյուռոնի օրհնությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական պատգամն է ուղղել պատերազմի արհավիրքներ և կորուստներ կրած իր ժողովրդին և մաղթել, որ նոր մյուռոնը հոգևոր ուժ և վերհառնումի զորություն բերի:
Սեդա Մարտոյան
2-րդ կուրս