Փարաջանովի և Սիրավյանի «երկխոսությունը». ցուցահանդես արվեստագետների հոբելյանների առթիվ

Փարաջանովի և Սիրավյանի «երկխոսությունը». ցուցահանդես արվեստագետների հոբելյանների առթիվ

89
Հենրիկ Սիրավյանի զավակները՝ Դավիթ, Նունե, Գագիկ Սիրավյանները

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց «Սիրավյանի Փարաջանովը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի 95-ամյա և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին։

Ցուցահանդեսն ընդգրկում է Սիրավյանի՝ Փարաջանովին պատկերող 5 տասնյակից ավելի գրաֆիկական ու գեղանկարչական աշխատանքներ, նաև՝ գործեր կինոռեժիսորի թանգարանային հավաքածուից։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սիրավյանի որդիներն ու դուստրը. «Հայրս պատմում էր, որ անմիջապես ընդունել է Փարաջանովի էսթետիկան, խորապես հասկացել նրան։ Նրանք ընկերներ չեն եղել, սակայն հաճախ են հանդիպել, շփվել»,- նշեց գեղանկարչի որդին՝ Գագիկ Սիրավյանը։

Ցուցահանդեսը համադրող Զարուհի Դիլանյանի խոսքով՝ Սիրավյանը դիմանկարներ կերտելիս նախապատվությունը տալիս էր ինքնատիպ անհատների, և պատահական չէ, որ  կինոռեժիսորն այնքան է տպավորել Սիրավյանին, որ վերջինս նրան 50-ից ավելի աշխատանք է նվիրել՝ դրանց տալով հետաքրքիր անուններ՝ «Փարաջանովը նռան մեջ», «Մաճառ», «Բազմաձեռք Փարաջանով» և այլն։

Գեղանկարիչն իր կենդանության օրոք մեկ ցուցահանդես է ունեցել՝ 1996 թվականին, 65 տարեկան հասակում։

Սիրավյան ընտանիքի և Զարուհի Դիլանյանի համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսել նաև գեղանկարչի եռալեզու պատկերագիրքը՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։

Լուսանկարները՝ bravo.am-ի

Մարինա Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել