«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի անցկացրած հերթական դասախոսություն-քննարկումը, որը կրում էր «Գիտության և մեդիայի դերը տեղեկատվական պայքարում» խորագիրը, այս անգամ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների հետ էր:
Դասախոսության խոսնակը հիմնադրամի տնօրեն, պ.գ.թ. Ռոբերտ Ղազարյանն էր, ով «Գեղարդի» օրինակով ներկայացրեց մեդիայի ու գիտության ոլորտների մասնագետների համատեղ աշխատանքի շնորհիվ պայքարը տեղեկատվական կեղծ ներհոսքի դեմ, անդրադարձավ նաև գիտության և մեդիայի համագործակցության կարևորությանը, տեղեկատվական պայքարում դրանց դերի ազդեցությանը։
Հանդիպման ընթացքում ուսանողներին հետաքրքրում էր, թե նորարական ինչ գործիքներ ու տեխնոլոգիաներ է կիրառում հենց «Գեղարդ» հիմնադրամը՝ տեղեկատվությունն ստուգելու և տարածելու գործում, ինչպես է պետության ներսում փորձում լուծել այնպիսի խնդիրներ, ինչպիսին է քարոզչության ազդեցությունը մանկահասակ երեխաների և դեռահասների շրջանում:
Ֆակուլտետի դասախոսական կազմն՝ ի դեմս դեկան Ն. Մարտիրոսյանի, ողջունեց կայացած համատեղ միջոցառումը՝ նշելով, որ սա լավ հնարավություն է ուսանողների համար՝ հետագայում «Գեղարդ»-ի ու ապագա ԶԼՄ մասնագետների միջև կապի ստեղծման առումով, և կարող է արդյունավետ համագործակցությունների հիմք դառնալ:
Սկզբնաղբյուրը՝ geghard-saf.am