TOON EXPO 2024. անշարժ գույքի և կառուցապատման միջազգային խոշորագույն ցուցահանդեսը Հայաստանում

TOON EXPO 2024. անշարժ գույքի և կառուցապատման միջազգային խոշորագույն ցուցահանդեսը Հայաստանում

85

Հոկտեմբերի 25-ին Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում կայացավ TOON EXPO 2024-ի պաշտոնական բացումը, որին մասնակցեցին ավելի քան 100 խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր Big Projects ընկերության կողմից, ինչի շնորհիվ այս տարի ցուցահանդեսին միացել էին աննախադեպ մեծ թվով խոշոր կառուցապատող ընկերություններ, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։

TOON EXPO 2024-ը, որը Հայաստանում անցկացվում էր արդեն 4-րդ անգամ, ունի մեծ ներուժ՝ լինելով անշարժ գույքի և կառուցապատման ոլորտում տարածաշրջանի ամենամեծ և մասշտաբային միջոցառումը։ Միջոցառումը նպատակ ուներ համախմբել այս ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին, պետական ներկայացուցիչներին և այցելուներին՝ առաջարկելով լայն ընտրություն և բացառիկ համագործակցության պայմաններ։

TOON EXPO 2024-ի այցելուները կարող էին անմիջականորեն ծանոթանալ կառուցապատման նորարարություններին, շինարարական լուծումներին և ոլորտի վերջին տեխնոլոգիաներին։ Այս տարի ցուցահանդեսը մատուցում էր հատուկ առաջարկներ թե՛ այցելուների, թե՛ մասնակից ընկերությունների համար՝ ներառյալ B2B համագործակցության բացառիկ պայմաններ:

Միջոցառման առաջին օրվա շրջանակներում մեկնարկեց Armenian Real Estate Globalization Summit 2024-ը, որի նպատակն էր Հայաստանում անշարժ գույքի շուկան մոտեցնել միջազգային ստանդարտներին և նպաստել միջազգային կապերի ամրապնդմանը։ Summit-ի բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գևորգ Պապոյանը: Միջոցառման ժամանակ քննարկվեցին միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները և հայաստանյան անշարժ գույքի ինտեգրումը գլոբալ շուկաներին։

TOON EXPO 2024-ի մյուս երկու օրերին՝ հոկտեմբերի 26-ին և 27-ին, տեղի ունեցան թեմատիկ հանդիպումներ, քննարկումներ և խաղարկություններ այցելուների համար: Գործում էր նաև մանկական Kids Zone-ը, որտեղ փոքրիկ այցելուները կարող էին հետաքրքիր ժամանակ անցկացնել։

TOON EXPO 2024-ը եզակի հնարավորություն էր ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար՝ դառնալու անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի զարգացումների հարթակ և խթանող միջոցառում, որը կհաստատի Հայաստանի կարևորությունը այս ոլորտում։

Լյուդմիլա Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել