Լրագրություն թե ինֆլուեսինգ. ի՞նչ են ասում մասնագետներն ու արհեստական բանականությունը

Լրագրություն թե ինֆլուեսինգ. ի՞նչ են ասում մասնագետներն ու արհեստական բանականությունը

103
Լուսանկարը՝ արհեստական բանականության

Ժամանակակից աշխարհում ավելի ու ավելի հաճախ կարելի է տպավորություն ստանալ, որ անգամ դժվար հասանելի տեղեկությունները հասանելի են թվանշային տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության միջոցով։ Երկու մասնագիտությունների՝ լրագրության եւ ինֆլուեսինգի հատման կետերը քննարկելու համար նախ դիմեցինք ԱԲ-ի օգնությանը։

Այն հարցին՝ լրագրություն թե՞ ինֆլուեսինգ, արհեստական բանականությունը պատասխանեց, որ այս երկուսը տարբեր մասանգիտություններ են, հետեւաբար ունեն տարբեր գործառույթներ, բայց երկուսի նպատակն էլ հասարակության լայն շրջանակին տեղեկություններ փոխանցելն է։

Եթե արհեստական բանականությանը հարցնենք, թե ինչ է լրագրությունը, կստանանք հետեւյալ պատասխանը․ «Լրագրությունը զբաղվում է փաստերի, նորությունների և վերլուծությունների հավաքագրմամբ ու տարածմամբ: Լրագրողները պարտավոր են լինել օբյեկտիվ, հավաստի և հանդես գալ տեղեկությունների ստուգման սկզբունքով: Նրանց նպատակն է մատուցել հասարակությանը կարեւոր և ճշգրիտ տեղեկատվություն: Լրագրությունը պահանջում է հետազոտական հմտություններ, անկախություն և պատասխանատվություն: Լրագրությունը 4-րդ իշխանությունն է եւ հանդես է գալիս որպես կապող օղակ հասարակության եւ պետության միջեւ»։  

Իսկ եթե հարցնենք՝ ի՞նչ է ինֆլուսինգը, ապա կստանանք հետեւյալ պատասխանը․ «Ինֆլուենսերները (ազդեցիկներ) զբաղվում են իրենց հետևորդներին կոնկրետ ապրանքներ, ծառայություններ կամ գաղափարներ ներկայացնելով: Նրանց ազդեցությունը մեծ է հատկապես սոցիալական մեդիայի հարթակներում, և նրանք ավելի հաճախ կենտրոնանում են բրենդների, կյանքի ոճի և անձնական փորձառությունների վրա: Ինֆլուենսինգը հաճախ է կապված առևտրային համագործակցությունների և բրենդային շուկայավարության հետ»:

Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Անահիտ Մենեմշյանն ասում է, որ կրթական համակարգը կարեւոր է, քանի որ կրթելով մեդիագրագետ անձանց՝ այն հասարակությանը տալիս է անհատի, որը կարող է տարբերել իրական լրագրությունը բլոգիգից, իսկ լրագրողը պարզապես անձ է, որն իրականացնում է իր աշխատանքը։  

Ուսումնասիրելով նաև այլ կարծիքներ այս դաշտերի վերաբերյալ՝ հանգում ենք նրան, որ թե՛ լրագրությունը, թե՛ ինֆլուեսինգն ունեն իրենց դերը տեղեկատվական դաշտում եւ միայն այն տեսանկյունից, որ երկուսն էլ տեղեկատվության աղբյուրներ են,  ունեն էական տարբերություններ իրենց էթիկական, սոցիալական եւ քաղաքական գործառույթներում։  

Այսպես՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանն իր ֆեսբուքյան գրառումներից մեկում նշել էր, որ պետական կառույցների հայտարարությունները մատչելի չեն, եւ լրագրողը իր ժամանակի զգալի մասը ծախսում է այս հայտարարությունները խմբագրելու վրա, ապա հավելել, որ մարդիկ կան՝ հեգնում են՝ այս բլոգերի դարում ում է պետք լրագրողի աշխատանքը։ Այդ մարդկանց ինչպե՞ս ասես, որ լրագրողներն առնվազն մի քանի աղբյուրից ճշտում են, փաստեր ստուգում, հետո նոր դրանք մատչելի բացատրում։

Ինֆլուենսերներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք առավել անհատականացված մոտեցում ունեն նրան, ինչով զբաղվում են, այսինքն՝ տեղեկությունն ունի այնպիսի բովանդակություն, ինչպիսին կցանկանան, որ մարդիկ տեսնեն կամ լսեն։   Ապա շեշտեց, որ լրագրությունն ու ինֆլուեսինգը մեծ հաշվով հատման կետեր ունեն, բայց դրանք դիտարկել նույն հոսանքի տակ սխալ է։ Եվ մարդկանց պատկերացումներն էլ կարող են տարբեր լինել․ յուրաքանչյուրն ընտրում է այն, ինչ ցանկանում է տեսնել, կարդալ, կամ լսել։  

Արհեստական բանականությունն էլ իր հերթին պարզաբանեց, որ այս երկուսը տարբերվում են՝ ըստ իրենց նպատակների, մեթոդների եւ ազդեցության ձեւերի․ լրագրության նպատակն է տալ անաչառ տեղեկատվություն, մինչդեռ ինֆլունեսերները տալիս են տեղեկատվություն՝ անհատական փորձից ելնելով։  Նրանք կարող են համագործակցել տարբեր բրենդների  հետ՝ հաճախորդների ներգրավվելու համար, իսկ լրագրությունը, մեծ հաշվով, նման վարվեցողություն չունի։

Այսպես թե այնպես, բլոգինգը Հայաստանում շարունակում է տարածվել՝ նոր հարցեր առաջացնելով լրագրության հետ հարաբերությունների վերաբերյալ։ Դեռ 2008 թվականին, երբ բլոգինգը նոր էր ձեւավորվում, Հետքն այս մասին հոդված է հրապարակել, որտեղ ասվում է․ «Բլոգերի նկատմամբ հետաքրքրությունը կրկնակի աճեց հատկապես 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ` թեկնածուների կայքերի ու բլոգերի բացման հետ»:

Այսպիսով՝ բլոգինգը Հայաստանում կար արդեն տարիներ առաջ, սակայն մարդիկ հաճախ դեռ չեն կարողանում տարանջատել լրագրության եւ ինֆլուեսինգի սահմանը։ Արհեստական բանականությունը հավելեց՝ ուշադրության համար պայքարը ստիպում է երկու ոլորտներին նաեւ որոշ չափով համընկնել՝ ավելի մարդկային ու անձնական մոտեցում ցուցաբերելով, որպեսզի կարողանան ներգրավվածություն ապահովել։

Տաթև Գալստյան

2-րդ կուրս

Կիսվել